ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը 85 օր շարունակ լրիվ կամ մասնակի ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից շրջափակման և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ խափանումների հետևանքով նշանակալիորեն վատացել է Արցախի բնակչության կենսամակարդակը՝ ի լրումն սննդի ու առողջության հետ կապված խնդիրների: Այդ մասին նշված է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ մայիսի 11-ին հրապարակած արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակում՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ:

ՄԻՊ արտահերթ զեկույցը փաստել է, որ Ադրբեջանը հանրագումարային 85 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ վատթարացնելով հումանիտար վիճակն Արցախում և խորացնելով մարդու իրավունքների խախտումները:

Քանի որ բնակչության շուրջ 80 տոկոսը (մոտ 100,000 մարդ) գազի սպառող է և նրանց մեծամասնությունն էլ գազն օգտագործում է ոչ միայն տաք ջրի ու կենցաղային այլ նպատակներով, այլև՝ ջեռուցման նպատակով, հետևաբար, գազամատակարարման ընդհատումները հանգեցրել են բնակչության մեծամասնության ջեռուցման ու կենսամակարդակի լրացուցիչ ճգնաժամի:

Գազամատակարարման ընդհատումներով պայմանավորված՝ շուրջ 4 շաբաթ շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն չեն գործել ուսումնական հաստատությունները՝ հանգեցնելով երեխաների կրթության իրավունքի զանգվածային խախտման:

Հաշվի առնելով, որ 2022թ. մարտին Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի՝ Ադրբեջանի կողմից պայթեցնելուց հետո ադրբեջանական կողմը փական է տեղադրել խողովակի վրա և ցանկացած պահի կարողանում է ընդհատել գազամատակարարումը՝ Արցախի բնակչությունը կախված է անհուսալի ու անորոշ գազամատակարարումից՝ գիտակցելով, որ ընդհատումները կարող են կամայական պահի ու ժամկետով կրկնվել:

Հունվարի 9-ից արդեն 121 օր շարունակ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում (Աղավնո գյուղի մոտ) կտրված է Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, և ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Արցախի մասնագետներին մուտք գործել և վերականգնել էլեկտրամատակարարումը:

Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է 2-ժամյա հովհարային անջատումների, հունվարի 17-ից՝ 4-ժամյա, հունվարի 21-ից՝ 6-ժամյա, իսկ մարտի 31-ից՝ 3-ժամյա՝ հաշվի առնելով եղանակների տաքացմամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի սպառման ծավալների զգալի նվազումը:

Էլեկտրամատակարարման կանոնավոր և վթարային խափանումները ողջ բնակչության մոտ հանգեցնում են զրկանքների, այդ թվում՝ ջեռուցման, տաք ջրի, սննդի պատրաստման, կենցաղային մաքրության կազմակերպման, հեռահաղորդակցության և մի շարք այլ հարցերում:

Հաշվի առնելով, որ շրջափակումից առաջ Արցախում սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ կեսն էր արտադրվում տեղի հիդրոէլեկտրակայանների միջոցով, որի գերակշիռ մասն ապահովվում է Սարսանգի խոշոր հիդրոէլեկտրակայանի կողմից և այս պայմաններում Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները արագորեն նվազում են՝ Արցախի կառավարությունը ստիպված է լինելու առաջիկայում ավելացնել հովհարային անջատումների ժամանակահատվածը գործող 3 ժամից, ինչը հանգեցնելու է մարդկանց զրկանքների հետագա խորացման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular