ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա չեմ ներելու». 2,5 տարի անց մայրը Մեծամորի դիահերձարանում պատահմամբ գտել է զոհված որդու ամբողջական մարմինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատերազմից 2.5 տարի անց ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանի մայրը՝ տիկին Ալինան Մեծամորի դիահերձարանում գտել է զոհված որդու ամբողջական մարմինը։

Նշենք, որ ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 10-ին, Հադրութի Վանք գյուղի հատվածում, 2021-ին որոնողական աշխատանքների ժամանակ նրա գլուխն էին գտել եւ հուղարկավորել «Եռաբլուրում»:

Երկու օր առաջ ծնողները զանգել են «Հերացի» կենտրոն, հետաքրքրվել, թե գուցե նոր համընկնում կա, եւ պարզվել է, որ ամբողջական մարմինը, ամբողջությամբ ճանաչելի, Մեծամորի դիահերձարանում է՝ առանց գլխի: Այն ամբողջությամբ ճանաչելի է եղել:

Փաստացի նրա մարմինը 2,5 տարի մնացել է սառնարանում ու ծնողներին տեղյակ չեն պահել եւ եթե ծնողը չզանգահարեր, չհետաքրքրվեր, այդպես էլ մնալու էր:

«2021-ի հուլիսից Վահագնը «Եռաբլուրում» է ամփոփված: Համարյա երկու տարի երազում էի, որ գտնեի մարմինը: Դա անդադար ինձ տանջում էր, անընդհատ մտածում էի՝ չեմ գտնելո՞ւ ձեռքերը, ոտքերը, կենդանիների՞ն բաժին հասավ: Հիմա պարզվում է, որ իմ որդու ամբողջ մարմինը, ճանաչելի, դաջվածքը թեւի վրա տեսանելի, 2020-ի 2020-ի նոյեմբերի 21-ից Հայաստանում է»,-ասաց Վահագնի մայրը՝ տիկին Ալինան:

«Հենց դաջվածքի հատվածից փորձանմուշ են վերցրել, բայց դաջվածքը չեն տեսել՝ մի ամբողջ նախադասություն գրած: Եթե դաջվածքը տեսնեին, մենք դաջվածքով էլ ենք փնտրել:

Ես սա չեմ պատրաստվում ներել, 2,5 տարի ուղղակի պահեն զինվորին դիահերձարանում, աններելի է: Սա հանցագործություն է, որովհետեւ եթե ամեն ինչ նորմալ արվեր 2020-ին, անգամ ԴՆԹ-ի կարիք չէր լինի, ես կճանաչեի իմ երեխային:

Վերցված փորձանմուշը բացվել է 2022-ի ապրիլին, ինֆորմացիան փոխանցել են Քննչական, բայց քննչականում հստակ ասում են, որ իրենց ոչինչ չի փոխանցվել: Երեւի էդ թուղթը մի տեղ դրել, մոռացել են, որովհետեւ Վահագն իրենցը չի, որ ցավ ապրեն:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ երբ առողջապահության նախարարն ասում է՝ էլ չկան նմուշներ, համընկնումները կան, ծնողները չեն վերցնում, պարզվում է՝ մի ծնող էլ ես եմ, որ չեմ վերցրե՞լ:  Սա կոնկրետ հանցագործություն է, ես չեմ կարողանում պատկերացնել, թե ոնց կարող են զինվորի հագուստը հանեն, դաջվածքը թեւին չտեսնեն: Եթե լիներ մի փոքրիկ նշան, կմտածես՝ չեն նկատել»,-ասաց տիկին Ալինան:

Նա նաեւ նշեց, որ երբ ադրբեջանցիները 2020-ի նոյեմբերին տվել են որդու մարմինը, հեռախոս է եղել մոտը. « 21-րդ դարում մենք չենք կարողանում իմանալ՝ ումն է այդ հեռախո՞սը: Վահագնի մարմինը 2020-ի նոյեմբերից Հայաստանում է, բայց իր անունը 99 տոկոս գերիների ԱԱԾ-ի ցուցակում է եղել: ԱԱԾ-ն զրո է իր ղեկավարի հետ միասին, շատ լավ դերասաններ են:

Երբ անդադար մտնում էինք Նիկոլի մոտ, ինքը մեզ ասում էր՝ դուք բոլորդ անալիզ տվել եք, չէ՞: Մեզ անդադար խաբում էին, ժամանակ էին շահում: Ես հավատում եմ, որ այն ժամանակ շատ էին մարմինները, որոշել են քիչ-քիչ հանել մարմինները տալ ծնողներին»:

Տիկին Ալինան կոչ արեց բոլոր ծնողներին որոնել իրենց որդիներին, չթողնել սառնարանների մեջ. «Վահագնի գլուխը գտել են հունվարին, մեզ տվել են հուլիսին: Ես ասում էի՝ ո՞նց, 6 ամիս իմ երեխայի մասունքը եղել է սառնարանո՞ւմ, ես չգիտեի, որ ինձ ավելի բեթարն են տալու, որ ինձ տալու են 2,5 տարի հետո ամբողջական ճանաչելի մարմինը:

Ես երանի եմ տվել այսօրվան, այն ծնողներին, որոնց որդիների մարմինն ամբողջական են տվել: Իմ երեխեն այսօր նոր տուն է եկել, այսօր նոր իմ խիղճը մի քիչ հանգստացել է, որ չեմ ընկնելու Հադրութի անտառներում ոտքերը, ձեռքերը փնտրել: Ինձ ասում են՝ աչքալուսանքի առիթ է: Էրեխես գել ու գազանի բաժին չէր դարձել, այլ երկոտանի կենդանիների՝ մարդկանց ձեռքում էր հայտնվել:

Ես դեռ չգիտեմ՝ որտեղից եմ սկսելու, բայց էսպես չի կարող մնալ: Տարան, կոտորեցին, հիմա էլ այս վիճակո՞ւմ»,-ասաց մայրը՝ հավելելով. «Խաղաղվեց երեխես, գոնե հիմա կհանգստանա Վահագս»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular