ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը հանձնեցին Արցախը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանը պատերազմ բերելու և պատերազմում պարտվելու համար պարբերաբար մեղավորեր է նշանակում։ Այդ մեղավորների ցանկն, ըստ նրա, հետևյալ տեսքն ունի՝
– նախկինները,
– դավադիր ղարաբաղցիները,
– հայկական բանակը՝ յուր 11 հազար դասալիքով,
– Մոսկվան։
Օրերս այս ցանկը համալրվեց։ Ըստ Փաշինյանի՝ հայկակական սփյուռքն է մեղավոր Արցախում կրած պարտության համար։ Սա արդեն ուշագրավ է այն առումով, որ նույն Սփյուռքից պատերազմի օրերին հսկայական միջոցներ եկան ու մինչև հիմա պարզ չէ, թե ինչ եղավ 100 միլիոն դոլարը, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամից փոխանցվեց կառավարությանը։
Փաշինյանը Պրահայում մուննաթ էր գալիս Չեխիայում բնակվող մեր հայրենակցի վրա, թե բա՝ դրսում ապրելով նպաստել է Արցախի հանձնմանը։
Փաստորեն, երբ Սփյուռքից գալիս են Հայաստան՝ իրեն իշխանության բերելու գործին նպաստելու համար, այդ դեպքում դրանք լավ սփյուռքահայեր են։ Իսկ երբ դրսում նույն սփյուռքահայերը ոչ այնքան հաճելի հարցեր են տալիս Փաշինյանին, դառնում են վատ սփյուռքահայեր ու Արցախի կորստի մեղավորներ։
Իրականությունն այն է, որ Արցախում տեղի ունեցածի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
Ինչ վերաբերում է դրսի հայերին, ապա նրանց մեջ իրոք կան այսօրվա վիճակի մեղավորներ։ Օրինակ՝ Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը։ Սրանք իրենց պատառոտում էին մինչև 2018 թվականը, թե բա՝ կոռուպցիա, անարդարություն և այլն։ Բուն 18–ի «թավշյա» իրադարձությունների ժամանակ երկուսն էլ բեմահարթակի վրա էին ու Նիկոլ էին պաշտպանում։
Իշխանափոխությունից հետո սրանց ծպտունը չի լսվում։ Սրանք չեն նկատում «թավշյա» կոռուպցիան։ Եվ ամենակարևորը՝ չեն նկատում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում մեր երկրի գլխին եկած պատերազմը, պարտությունը, Արցախի պետականության կորուստն ու Հայաստանի փլուզման վտանգը։ Չեն նկատում Նիկոլի՝ Արցախն ադրբեջանական համարելն ու Ալիևից խաղաղություն մուրալը։
Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Թանկյանի ու Խանջյանի առաքելությունն ավարտվեց Նիկոլի իշխանության գալով ու Արցախը հանձնելուն նպաստելով։
Հ․Գ․։ Սերժ Թանկյանը Հայաստան տեղափոխվելու և Երևանում ապրելու համար բնակարան գնե՞ց, թե՞ ոչ։ Հիմա ո՞վ է հիշում, որ նման բաներ էին խոսվում 2018–ի մայիսի 8–ին․ Աբաջյանի կեղծ պապիկը վկա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular