ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բնակչության տարհանում եւ պատսպարում». ուսումնական միջոցառումներ՝ Արագածոտնի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարզի 12 հանրակրթական դպրոցներում անցկացվել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասախոսություններ, իսկ Դավթաշենի Ա․ Վարդանյանի անվան և Ներքին Սասնաշենի Հ․ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցներում՝ «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվել է էլեկտրական շչակ:

Ուսումնավարժություններն ու դասախոսությունները նպատակ ունեն ծանոթացնել մասնակիցներին տարհանմանը և պատսպարմանը՝ որպես բնակչության պաշտպանության հիմնական ձևեր, տրամադրել տեղեկատվություն ազդարարման ազդանշանների վերաբերյալ, ինչպես նաև սովորեցնել ուժեղ երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները։

Նույն ժամանակահատվածում Ապարանի համայնքապետարանի աշխատակիցների հետ համատեղ անցկացվել է «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որի հիմնական նպատակն էր ստուգել և կատարելագործել համայնքի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի և համայնքի արձագանքող ուժերի ղեկավարների հմտություններն ու ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների և աղետի գոտում որոնողափրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում։

Բնակչության ուսուցման գործընթացները կրում են շարունակական բնույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular