ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում փաստացի ապրող և չաշխատող անձինք կստանան 40-50 հազար դրամական աջակցություն․ ԱՀ ԱԺ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԱԺ  «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության առաջարկությամբ սոցիալական և առողջապահության  հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ մայիսի 4-ին,  Ազգային ժողովում հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «ԱՀ շրջափակման սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացման նոր սոցիալական ծրագիր» օրակարգով:

«Լսումներին մասնակցում էին  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ԱՀ սոցիալական զարգացման և  միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը, պատգամավորներ:

Խորհրդարանական լսումները վարել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ  Գրիգորյանը: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

 

Քննարկվել է շրջափակման սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված նոր սոցիալական ծրագիր:

Պետնախարարը հավաստիացրել է, որ Կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները շրջափակման ընթացքում ԱՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների հաղթահարման համար: Նոր ծրագրի շահառուների ցանկում, նախնական տվյալներով, կընդգրկվեն Արցախում փաստացի ապրող և չաշխատող անձինք՝ ներառյալ երեխաներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ:

Գուրգեն Ներսիսյանի խոսքով ՝ ծրագրի շահառուներին կցուցաբերվի 40-50 հազար  դրամական աջակցություն: Ծրագրի շարունակականության արդիականությունը կորոշվի յուրաքանաչյուր  ամսվա ավարտից հետո:

Այնուհետև լսումներն անցել են հարց ու պատասխանի ձևաչափով: Պատգամավորների կողմից հնչել են հարցեր, առաջարկություններ ծրագրի կազմակերպման ընթացակարգի, դիմումների ընդունման կարգի, հնարավոր խնդիրներից խուսափելու և ծրագրին առնչվող այլ հարցերի շուրջ:

Պետնախարարը նշել է, որ ծրագիրը կյանքի կկոչվի մայիսից, իսկ Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի շահառուները աջակցությունից օգտվեն հունիսի սկզբին:

Լսումներին ներկայացված նոր սոցիալական ծրագիրը հավանության է արժանացել խորհրդարանականների կողմից»,- ասվում է հաղորդագրությունում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular