ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում կրակոցների դեպքը բացահայտվել է․ հայտնաբերվել է ԱԿՄ տիպի ինքնաձիգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են ապրիլի 28-ին Գյումրի քաղաքում «Արգոն» խանութի մոտ, խուլիգանական դրդումներով, ինքնաձիգից կրակոցներ արձակողի ինքնությունը։ 

Ոստիկանները պարզել են, որ կրակոցներն արձակել է Գյումրի քաղաքի բնակիչ 41-ամյա Վարդան Գ․-ն, ով այդ օրը Yandex տաքսի ծառայության կողմից շահագործվող, 25-ամյա Փայլակ Հ․-ի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմքենանայով եկել է նշված վայր, ապա իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել Գյումրիի բնակիչ 57-ամյա Արտակ Հ․-ին պատկանող տնակի վրա, ապա նույն ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Մուշ թաղամաս տանող ճանապարհին տեղադրված աղբամանների հետևում գտնող կիսաքանդ շինության պատի մոտ հայտնաբերել են ԱԿՄ տեսակի ինքնաձիգը։ Կան կասկածներ, որ նշված ինքնաձիգով են կրակոցներ արձակվել։ Իսկ կրակոց արձակողն էլ նախկինում եղել է դատապարտված։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, ապրիլի 28-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է  ստացվել, որ Գյումրի քաղաքում, դեպի Բուլվարային թաղամաս տանող ճանապարհին, Մենդելեևի 1 հասցեում կրակոցներ են հնչել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Պողոսյան ու Լևոն Ոսկանյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի օպերատիվ քննչական խմբերն աշխատեն։

Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճներ, տաղավարի երկաթյա և ապակյա հատվածների վրա կրակոցի հետքեր։

Տեղում աշխատում են նաև Ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մուշի քննչական բաժնի խումբը՝ վաչության պետի, Մուշի բաժնի պետի և հակտապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular