ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աղետալի է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը. այն ընդամենը 14% է». Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Այսօր հայտնի դարձան ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին:
Հետազոտությունը պարունակում է մի շարք կարևորագույն ապացույցներ այն մասին, թե ինչպես է վերաբերում Հայաստանի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին և նրա վարող քաղաքականությանը։
Եվ այսպես.
Հարցվածների 52%-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ և ընդամենը 36%-ն է կարծում, որ ընթացքը ճիշտ ուղղությամբ է:
Սա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ամենացայտուն գնահատականներից մեկն է:
Ի դեպ, բացասական վերաբերող քաղաքացիների թիվը վերջին՝ անցյալ տարվա հունիսյան հետազոտությունից հետո աճել է 10%-ով:
Հայ ժողովուրդը պայթեցնում է նաև Նիկոլի մյուս՝ «ժողովրդավար» փուչիկը. հարցվածների ընդամենը 17%-ն է բավարարված երկրի ժողովրդավարացման տեմպերով:
Հարցվածների 42%-ը դժգոհ է, իսկ 35%-ն ընդհանրապես որևէ ժողովրդավարական փոփոխություն չի տեսնում:
Ժողովրդավարությունը ներքին և արտաքին օգտագործման լալահառաչ բրենդ հռչակած Նիկոլի համար, այս ցուցանիշը, համաձայնեք, ուժեղ հարված է:
Հարցվածների 55%-ը չի հավատում «ապագա կա» դայլայլոցներին:
Հայ ժողովրդին հուզող առաջնային և կարևորագույն հարցն իհարկե, ՀՀ անվտանգությունն է ու սահմաններին տիրող իրավիճակը, սակայն 2-րդ, 3-րդ տեղերում՝ տնտեսության, գործազրկության, աղքատության ցուցանիշները ևս շառաչուն ապտակ են երկրի «երկնիշ» տնտեսական աճով հրճվող ուսապարկերի համար:
Աղետալի է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը. այն ընդամենը 14% է:
Այլ հարց է, որ ընդդիմության հայտնի դեմքերից ոչ-ոք ավելի բարձր ցուցանիշ չունի, սակայն Նիկոլի նման սոսկալի վարկանիշը վկայությունն է այն բանի, որ ուժեղ հանրային քաղաքական հայտ տվող ուժի պարագայում կա հանրության կողմից նման առաջնորդության (անձնական կամ թիմային) պահանջարկ:
Եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ՔՊ-ին ձայն կտար ընդամենը 21%-ը, Երևանում այդ ցուցանիշն էլ ավելի ցածր է՝ 17%:
Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի առաջատարը՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերում:
Բոլոր հանրային պետական կառույցներից ամենամեծ գոհունակությունը հայ ժողովուրդը հայտնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուց, ի հեճուկս ընդդեմ եկեղեցու իրականացվող լայնածավալ ու լկտի արշավի:
Ամենացածր վարկանիշն ունեն Նիկոլի քաղաքական ճնշումների գործիք դարձած Դատախազությունը, բռնազավթված Սահմանադրական դատարանը, բռնակցված դատարանները, նախավերջին տեղում խայտառակ ԱԺ-ն է, իսկ վերջին տեղում՝ Նիկոլի դրածոյով ղեկավարվող ԲԴԽ-ն:
«Վարչապետի» գրասենյակի աշխատանքներից դժգոհությունը հասել է 61%-ի, իսկ ՄԻՊ-ից՝ 45 %-ի:
Բանակի ղեկավարությունից դժգոհ է հարցվածների 74%-ը, իսկ 69%-ը արձանագրում է ՀՀ կողմից ԼՂ նկատմամբ վարվող քաղաքականության հետընթաց:
Ի հեճուկս Նիկոլի պրոպագանդայի, հարցավածների կարծիքով Լաչինի միջանցքի փակումն այս կառավարության ամենամեծ մեղքերից ու անհաջողություններից մեկն է վերջին վեց ամսվա ընթացքում:
Կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի առաջընթաց տեսնում է ընդամենը 9%-ը, իսկ տեսանելի հետընթաց՝ 13%-ը:
Հարցվածների 41%-ը կոռուպցիան դիտարկում են լրջագույն խնդիր Հայաստանի համար ի հակադրություն Նիկոլի հակակոռուպցիոն «լոլոների», 32 %-ը դիտարկում է լուրջ խնդիր:
Այսինքն՝ հարցվածների 73 %-ի համար Հայաստանում առկա կոռուպցիան դիտարկվում է որպես լրջագույն խնդիր:
Ավելին՝ հարցվածների 39%-ը կարծում է, որ իշխանությունների կոռումպացվածության մակարդակը նույնն է մնացել, իսկ 21%-ը, որ անգամ ավելացել է:
Ի մի բերելով այս տվյալները կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի անձնական և քաղաքական վարկանիշը գահավիժել է:
1. Հայ ժողովուրդը Նիկոլին չի վստահում:
2. Հայ ժողովուրդը կարիք ունի նոր քաղաքական առաջնորդության:
3. Նիկոլի կողմից վարվող ոլորտային քաղաքականությունները, անկախ պաշտոնական զնգուլակավոր PR-ից, տապալված են:
4. Հայ ժողովրդի համար կարևոր են մնում ազգային հարցրեն ու ինստիտիուտները:
Մասնավորապես ՝ Արցախն ու եկեղեցին:
Հայ ժողովուրդն այլեւ չի ուզում Նիկոլ Փաշինյանին, բայց դեռևս չգիտի, թե ում է ուզում:
Հ.Գ. Ամբողջական հետազոտության հղումը՝ մեկնաբանությունների բաժնում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular