ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի պաշտպանության նախարարը Տաջիկստանին հրավիրել է համատեղ վարժանքների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հրավիրել է Տաջիկստանին մասնակցել անվտանգության հարցով կոմբինացված վարժանքներին, տեղեկացնում է Mehr-ը։

Իր տաջիկ գործընկեր Շերալի Միրզոյի հետ հանդիպմանը Իրանի նախագահը հայտարարել է, որ Տաջիկստանի հետ պաշտպանության և ռազմական համագործակցության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության համար առաջնահերթությունը երկրի պաշտպանունակության բարձրացումն է, հատկապես ահաբեկչության դեմ պայքարը։

 Նշելով, որ Կենտրոնական Ասիան և հատկապես Տաջիկստանը առանձնահատուկ տեղ են գրավում Իրանի արտաքին քաղաքականության մեջ, Աշտիանին ասել է, որ նախագահ Ռաիսիի առաջին այցը Տաջիկստան մատնացույց է անում Իրանի քաղաքականության մեջ այդ երկրի կարևորությունը։

 

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը դարձել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների միջև փոխգործակցության, իսկ երբեմն էլ դիմակայության ու աշխարհաքաղաքական մրցակցության վայր, ասել է  իրանցի նախարարը, ավելացնելով, որ նման իրավիճակում արտատարածաշրջանային երկրները իրենց սեփական շահերն են փնտրում, և, համապատասխանաբար, երկու երկրները (Իրանն ու Տաջիկստանը) պետք է ամրապնդեն իրենց համագործակցությունը տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանելու համար։

Իրանը միշտ խաղաղության, կայունության, անվտանգության և Տաջիկստանի տարածքային ամբողջականության  կողմնակից է եղել և շարունակելու է այդ քաղաքականությունն ուժով, նշել է նա։

Վկայաբերելով երկու երկրների մշակույթը,պատմական և քաղաքակրթական արմատները՝ Շերալի Միրզոն, իր հերթին, նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները համարում է խորը և եղբայրական։

Նա ևս ընդգծել է Իրանի և Տաջիկստանի միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular