ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերության տնօրենը ձերբակալվել է 1.900.000 դրամ կաշառք տալու հիմնավոր կասկածի հիմքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենի կողմից 1.900.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպք: Այդ մասին հաղորդում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

«Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն, մտադիր լինելով ընդլայնել Արագածոտնի մարզում պեռլիտի վերամշակման գործարանի աշխատանքներն ու Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածք վարձակալել, հանրային լսումներ կազմակերպելու և դրական եզրակացություն ստանալու նպատակով դիմել է Թալինի համայնքապետարան, որտեղ իրականացված չորս լսումների արդյունքների, ինչպես նաև համայնքի բնակիչների բողոքների հիման վրա տրվել է բացասական եզրակացություն:

Այնուհետև «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է «Թալինի համայնքային ծառայություն, կոմունալ» ՀՈԱԿ-ի տեղամասի պետ Ս. Թ.-ին և վերջինիս խնդրել միջնորդել Թալին համայնքի ղեկավար Տ. Ս.-ին՝ կաշառքի դիմաց Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածքը վարձակալության տրամադրելու և արդյունահանման աշխատանքներ կատարելու նպատակով հանրային կրկնակի լսումներ կազմակերպելու, ինչպես նաև նոր՝ դրական եզրակացություն տալու համար:

Դրանից հետո Ս. Թ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից կաշառք տալու վերաբերյալ, որի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է կաշառք ստանալու նմանակում: Հիշյալ գործողության շրջանակում Է. Ա.-ն Ս. Թ.-ի միջոցով 2023 թվականի ապրիլի 27-ին Տ. Ս.-ին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք տալուց անմիջապես հետո Է. Ա.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Կատարվում է նախաքննություն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular