ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ Գյումրիում. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ պարզելու Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահի մոտ հնարավոր կրակոցների արձակման հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

2023 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 08:46-ին, Գյումրի քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հիշյալ խանութի մոտ կան կոտրված ապակու կտորներ և մի քանի պարկուճներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ վերոնշյալ խանութ-սրահի դիմաց հայտնաբերվել է 15 հատ կրակված փամփուշտի պարկուճ: Խանութ սրահին կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի պատերին և պատուհաններին հայտնաբերվել է 9 կրակոցի հետք, չօգտագործվող տնակի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է կրակված փամփուշտի մաս կազմող գնդակի շապիկ: Ուսումնասիրության է ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը, որով պարզվել է, որ ապրիլի 28-ին` ժամը 01:49-ի սահմաններում, նշված խանութ-սրահին է մոտենում չպարզված մակնիշի և պետհամարանիշի տրանսպորտային միջոց, որից հետո երևում են կրակոցի նմանվող լուսարձակումներ, որից հետո նշված մեքենան հեռանում է տարածքից։

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություն:

Զննությամբ դեպքի վայրին հարակից բնակելի տներում, հանդիպակաց մայթեզրին գտնվող սպասարկման օբյեկտների ճակատային մասերում հրազենային վնասվածքներ, հետաքրքրություն ներկայացնող այլ հետքեր չեն հայտնաբերվել։

Առկա չեն տվյալներ նաև կրակոցներից տուժած անձանց մասին։

Կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձին (անձանց), ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեն(ներ)ը հայտնաբերելու  ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular