ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունների՝ Արցախի ճակատագրի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի.Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաղն Արցախն ամբողջությամբ հոսանքազրկված է լինելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հանարապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

« Այդ պատճառով կառավարության որոշմամբ անգամ ապրիլի 20-ի աշխատանքային օրն է տեղափոխվել: Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը, որը մինչև օրս վերականգնված չէ: Էներգամատակարարումն Արցախում իրականացվում է բացառապես ներքին սուղ ռեսուրսների հաշվին, որոնք անսպառ չեն, և ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում:

Արցախի բնակչությունը 128 օր շարունակ դիմակայում է ոչ միայն շրջափակման հետևանքով առաջացած բազմաթիվ ու բազմաբնույթ դժվարություններին, այլև՝ Ադրբեջանի կողմից հոգեբանական ահաբեկչությանը, Ալիևի ռեժիմի կողմից պարբերաբար հնչող ու գնալով ավելի ագրեսիվ բնույթ ստացող հռետորաբանությանը:

 

Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում անհապաղ բացել միջանցքը, վերականգնել Արցախ – Հայաստան կապը, նաև Բաքու–Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն սկսել միջազգային մեխանիզմների ներքո, Բաքվի ռեժիմի կողմից նորանոր սպառնալիքներ են հնչում:

Ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և արհամարհելով միջազգային հանրության կողմից պարբերաբար հնչող կոչերը՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ իր նպատակը Արցախը հայերից ազատելն է, 120 հազար բնիկ հայությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաներին իրենց հայրենիքից վտարելը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելը:

Մեր ճակատագիրը ոչ մեկ իրավունք չունի որոշելու: Անկախ Հայաստանի և Ադրբեջանի տարատեսակ հայտարարություններից՝ Արցախի ճակատագրի ու ապագայի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի: Մեզ ոչնչացնելու ցանկացած փորձ մեզ ավելի միասնական ու կուռ է դարձնելու: Մենք շարունակելու ենք ամուր մնալ մեր հողի վրա, պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular