ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևորվել է ոստիկանության համակարգում հոգեբանական ծառայությունների ներգրավման անհրաժեշտությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 18-ին Երևանում անցկացվեց «Հոգեբանական ծառայությունների ներգրավվածությունը Ոստիկանության համակարգում» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այն համատեղ կազմակերպվել էր ՆԳՆ և ԵԱՀԿ կողմից։

Քննարկմանը մասնակցում էին հոգեբանության ոլորտում գործունեություն ծավալող հոգեբանական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը և ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը։ Նրանք ոստիկանության բարեփոխումների շրջանակներում կարևորեցին ոստիկանության համակարգում հոգեբանական ծառայությունների ներգրավման անհրաժեշտությունը։

«Առհասարակ իրավապահ համակարգում, ուժային կառույցներում հիմնականում հոգեբանական ծառայությունների ներգրավման թեման բավական արդիական է հատկապես այսօր, երբ որ մենք խոսում ենք տարբեր ուժի կիրառման կամ այլ իրավիճակների թեմայով և այս տրամաբանության մեջ շատ կարևոր է ապահովել մեր ծառայողների հոգեբանական պատշաճ պատրաստվածությունը մակարդակը, որպեսզի նրանք կարողանան շատ ավելի սթրեսսակայուն լինել և ըստ այդմ պատշաճ կերպով իրականացնել իրենց առջև դրված խնդիրների իրականացումը», – նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը խոսեց պարեկային ծառայության ընդունելության ժամանակ դիմորդների հետ հարցազրույցները հոգեբանի մասնակցությամբ անցկացնելու հաջող փորձառության մասին։ Այն հնարավորություն է տալիս տարբեր հարցերի, իրավիճակային խնդիրների ներկայացմամբ ձևավորել դիմորդի նախնական հոգեբանական նկարագիրը, ինչն ավելի է հեշտացնում ընդունող հանձնաժողովի որոշման կայացման գործընթացը։ Նա նաև կարևորեց հոգեբանական ծառայությունների ներգրավվածության շարունակականության ապահովումը՝ ընդգծելով, որ հոգեբանական աջակցությունը պետք է ուղղորդի ոստիկաններին ծառայողական գործունեության ընթացքում։
ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը բացման խոսքում կարևորեց ԵԱՀԿ և ՆԳՆ համագործակցության շրջանակներում ոստիկանության բարեփոխումներին ուղղված համատեղ իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի մասնագետ Նատալի Սահակյանն անդրադարձավ ոստիկանության համակարգում հոգեբանական ծառայությունների ներգրավվման անհրաժեշտությանը, առաջիկայում նախատեսվող գործընթացներին և ներկայացրեց օրակարգային հարցերը: Նա նշելով, որ անպայման հաշվի կառնվեն մասնագետների տեսակետները՝ կարևորեց անհատի հոգեբանական նկարագրի բացահայտման գործիքակազմի ներդրման արդիականությունը։
Հոգեբանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետները քննարկեցին ծառայողների հոգեբանական առանձնահատկությունները բացահայտելու մեթոդներն ու համապատասխան գործիքակազմերը ՝ ընդգծելով հոգեբանական թեստերի կիրառման անհրաժեշտությունը։

Մասնակիցները կարևորեցին ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ հնարավոր սթրեսային իրավիճակում հայտնված ծառայողին հոգեբանական աջակցության ցուցաբերումը։

Քննարկման ընթացքում մասնագետներն անդրադարձան հաղորդակցության հմտությունների ձևավորման գործում առանցքային նշանակություն ունեցող սոցիալ-հոգեբանության կրթական մոդուլի կիրառման անհրաժեշտությանը։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել օրակարգային հարցերի առանձնահատկությունները, փոխանակել մասնագիտական կարծիքներ ՝ ոլորտում հոգեբանական-կրթական բաղադրիչների ընդլայնման վերաբերյալ:

Նմանօրինակ քննարկումները շարունակական են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular