ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիական Կուրբըվուա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ապրիլի 15-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է փարիզամերձ Կուրբըվուա (Courbevoie) քաղաքում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը կազմակերպել էր Կուրբըվուայի քաղաքային խորհուրդը` ավագանու անդամ Ժան-Ժաք Սարաջյանի և Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի հետ համատեղ: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Կուրբըվուա քաղաքային գերեզմանատանը գտնվող Հիշատակի կոթողի առջև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել  և ծաղկեպսակներ խոնարհել Կուրբըվուայի քաղաքապետ Ժաք Կոսովսկին, սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր, Ցենտրիստական կուսակցության նախագահ Էրվե Մարսեյը, պատգամավոր Ֆիլիպ Ժյուվենը, Բուա-Կոլոմբի քաղաքապետ Իվ Ռեվիյոնը, Իլ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի բազմաթիվ անդամներ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, քաղաքային ավագանու ներկայացուցիչները:

Կուրբըվուայի քաղաքապետ Ժաք Կոսովսկին հանդիսավոր կերպով հայտարարել է հաջորդ տարի քաղաքում Հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան զետեղելու իր և Կուրբըվուայի քաղաքային խորհրդի նախաձեռնության մասին։

Ոգեկոչման ելույթներում Ֆրանսիայի բարձրաստիճան ներկայացուցիչները և տեղական իշխանությունների ղեկավարները, մասնավորապես, համերաշխություն և աջակցություն են հայտնել աշխարհաքաղաքական դժվարին մարտահրավերներ առճակատող Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և մասնավորապես, ավելի քան չորս ամիս ի վեր Լաչինի միջանցքի շրջափակմամբ՝ ադրբեջանական շրջփակմանը դիմակայող արցախահայությանը։     

Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա են եղել նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, տեղի բնակիչները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular