ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպառազինության նոր նմուշների ձեռք բերման համար ՀՀ-ն 2022-ին ընդլայնել է համագործակցության շրջանակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը նախորդ տարի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռք բերման գործընթացների իրագործման համար ընդլայնել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը,  կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր: Այս մասին ասվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում:

Նշվում է, որ բանակի բարեփոխումների ուղղությամբ իրականացվում են լայնածավալ աշխատանքներ: Մասնավորապես 2022 թվականին ընթացել են ՀՀ զինված ուժերի, զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների կազմկառուցվածքային փոփոխությունները, պայմանագրային զինծառայողների համար սահմանվել է լրավճար՝ դրա հաշվարկման համար նախատեսելով ատեստավորման գործընթաց, որի արդյունքում նախատեսվում է զինծառայողների աշխատավարձերի կրկնապատկում, սահմանվել է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի իրականացման միջոցով

Բացի այդ՝ ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է անհատույց օգտագործման, իսկ հետագայում՝ նաև անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք,  ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը, բարեփոխվել է վարժական հավաքների կառուցվածքը, շարունակվել են «IP» կապի համակարգի ներդրման աշխատանքները

Զեկույցում նշվում է նաև, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացների իրագործման համար ընդլայնվել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը և կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր:

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական սահմանի տեղամասի պահպանության պատշաճ կազմակերպման համար ձեռք են բերվել անհրաժեշտ համակարգեր, ինժեներական, շինարարական, ուսումնական և այլ միջոցներ:

ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար, շարունակվել է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը` դրանք համակցելով ընդհանուր ցանցին և հասցնելով ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն:

Տեղի է ունեցել ԱՄՆ-ի աջակցությամբ բարեկարգված՝ ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանման «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը,  գործողության է դրվել Հայրենիքի պաշտպանի ազգային-գաղափարական դաստիարակության միջոցառումների ծրագիրը, հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու համար դիմում-հայտ ներկայացրած և ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներն ընդգրկվել են հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրում:

Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություններ (ՌՈՒՀ) ընդունված և ավարտած (ավարտող) և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է ՌՈՒՀ ավարտելուց հետո 5 տարի ժամկետով հիփոթեքային վարկավորման ծրագրում առաջնահերթությամբ ընդգրկվելու իրավունք (այս ծրագրի միջոցով 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 917 զինծառայող):

Նշվում է նաև, որ իրականացվել են դիրքերի և զորամասերի մշտական տեղակայման վայրերի կահավորման և անձնակազմի կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ, տարբեր համայնքներում կատարվել են զինված ուժերի ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Մշակվել են բանակում կանանց ներգրավման ընդլայնման ծրագրեր, որոնք օրենքի նախագծերի տեսքով առաջիկայում կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

Զեկույցում ընդգծվում է, որ բանակի բարեփոխման շրջանակներում իրականացվում են այլ բարեփոխումներ ևս, իրականացվում են ինժեներատեխնիկական աշխատանքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular