ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննչական կոմիտեից հայտնում են, որ ծնողներին չեն ընդունել, քանի որ նրանք ՔԿ էին եկել առանց հստակ ձևակերպելու իրենց ակնկալիքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եռաբլուր պանթեոնում 2022 թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ Քննչական կոմիտեում կա նախաձեռնված քրեական վարույթ, որով  տուժող ճանաչված և նրանց աջակցող մի խումբ այլ անձինք ցանկանում էին հանդիպումներ ունենալ վարույթ իրականացնող ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ 2022 թ․ սեպտեմբերի 21-ին ծնողները բռնի, անհամաչափ ուժի կիրառմամբ հեռացվեցին Եռաբլուրից՝ իրենց որդիների շիրիմների կողքից, որպեսզի իշխանական վերնախավը կարողանա գնալ Եռաբլուր։ Լրատվականներին ևս թույլ չտվեցին լուսաբանել Նիկոլ Փաշինյանի այցը։

Հիմա Քննչական կոմիտեից հայտնում են, որ ծնողներին չեն ընդունել, քանի որ նրանք ՔԿ էին եկել «առանց հստակ ձևակերպելու իրենց ակնկալիքները։ Մի կողմից բարձրացվում է վարույթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու հարցը, սակայն զուգահեռաբար նախաքննական մարմնին ներկայացվում են վարույթով կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ»,- ասված է ՔԿ հայտարարությունում։ 

Իսկ արդյո՞ք ՔԿ-ին հայտնի չէ, որ քրեական ցանկացած վարույթով տուժողը պահնաջում է արդար և բազմակողմանի քննություն, ինչի արդյունքը տվյալ վարույթով ծնողները չեն տեսնում կես տարուց ավելի։ Եվ, այո, բնական է, որ ծնողները պետք է ՔԿ-ին ուղղորդեն որոշակի գործողություններ անելուն, քանի որ վարույթում դրանք չեն տեսնում։ Եթե ոչ իրավաբան տուժողն իրավական բացեր է նկատում, ապա դա առնվազն իրավական համակարգի անգործության հետևանք է։ Իսկ եթե ՔԿ-ում վստահ են, որ ծնողներն այնքան իրավական գիտելիքներ ունեն, որ իրենց հարցերը կարող են հստակ ձևակերպել և գրավոր ուղարկել, ինչպես որ պաշտանական հաղորդագրությամբ հորդորել էին, ապա ինչո՞ւ պետք է չուղղորդեն իրավական գործողությունների շրջանակներում կատարել համապատասխան քննչական գործողություններ։

Եթե նույնիսկ այդ մարդիկ ուղղակի ցանկանում էին տեսնել Քյարամյանին և 2 ժամ լռել նրա հետ, կամ ասել բաներ, որոնք այնքան էլ իրավական չեն, ապա ՔԿ-ի նշած նախորդ անգամների նման պետք է ընդունեին նրանց և լսեին, թեկուզ միայն նրա համար, որ իրենց որդիներն իրենց կողքին չեն և չեն կարող բռնություն գործադրած ոստիկանների հետ նույն կերպ վարվել, ուստի ակնկալում են իրավական գնահատական։

ՔԿ-ն նաև ասում է, որ նախորդ անգամներ պատրաստակամ ընդունել են ծնողներին, կարծես լավագույն բանն էր, որ կարող էին անել նրանց համար։ Այդ ժամանակ, երբ ընդունում էիք ծնողներին, գրավոր իրավական ձևակերպմամբ հարցե՞ր էին բերել, թե՞ հիմա եկել է նախորդ հանդիպումների ժամանակ տված խոստումներին պատասխանելու ժամանակը և պատասխան չունեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular