ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է ձերբակալված ադրբեջանցուն կամ դատել, կամ փոխանակել մեր գերեվարված տղաների հետ. ռազմագերու հարազատ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք է ձերբակալված ադրբեջանցուն կամ դատել, կամ փոխանակել մեր գերեվարված տղաների հետ: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդեն 2 տարուց ավելի գերության մեջ գտնվող գերու՝ Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը:

«Բազմիցս մենք գերի ենք վերցրել ու առանց փոխանակման հետ ենք վերադարձել, ես էլ չեմ հասկսանում՝ ինչպես է դա լինում, ինքս բազմիցս այդ հարցը տվել եմ, բայց ապարդյուն: Պետք է պահել այդ ադրբեջանցուն, գործ հարուցեն, հետո փոխանակեն  մեր գերիների հետ»,- ասաց նա՝ նշելով, որ նորմալ չէ առանց փոխանակման հանձնել գերի ընկած ադրբեջանցիներին:

Նրա խոսքով՝ պատկան մարմիններն ասում են, որ բանակցություններ են վարում,  ամեն ինչ անում են, որ հետ վերադարձնեն գերիներին, սակայն ոչ մի արդյունք չկա. «Նույն հեքիաթը ամեն անգամ մեզ պատմում են»:

 

Արկադի Հովհաննիսյանը կարծում է, որ իշխանությունները ցանկանում են վերադարձնել գերիներին, սակայն չեն կարողանում:

Նշենք, որՀայկազ Հովհաննիսյանը գերեվարվել էր Խծաբերդի հայտնի դեպքերի ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից, իր ծառայակցի հետ՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով:

Ինչ վերաբերում է նրան հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությանը, վարչապետն ասաց. ««Ամենեւին փաստ չի, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետեւ գիտեք, որ միջազգայնորեն մեր ստանձնած  պարտավորություններով, եթե նման վիճակում հայտնված մարդը չի ցանկանում  վերադառնալ, մենք բռնի ձեւերով չենք կարող նրան վերադարձնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular