ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


31-ը լավ նշան չէ. Hraparak.am

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Euronews-ի «Брюссель, моя любовь?» ռուսերեն հաղորդման մասնակիցները հրճվանքով արձանագրեցին, որ ՆԱՏՕ-ն այլեւս 31 անդամ ունի, եւ գովեստի խոսքեր շռայլեցին Թուրքիային՝ Ֆինլանդիայի անդամագրվելուն կողմ լինելու համար: Նաեւ հույս հայտնեցին, որ Թուրքիան եւ Հունգարիան չեն խոչընդոտի Շվեդիայի անդամագրվելուն: Հաղորդման մասնակիցներից մեկն էլ հիշեց խորհրդային-ֆիննական պատերազմը, եւ այդպիսի իրադարձությունները կանխելու համար էլ հենց, իբր, Ֆինլանդիան անդամագրվեց ռազմական դաշինքին: 

Այո, Շվեդիայի անդամագրվելը հույժ կարեւոր է, որովհետեւ 31 թիվը կարող է կանխորոշել ՆԱՏՕ-ի ոչ այնքան լուսավոր ապագան: Ահա թե ինչու: «31-րդ բաժնի մահը» («Гибель 31-го отдела») էստոնացի ռեժիսոր Պիտեր Ուրբլայի՝ երկու մասից բաղկացած գունավոր գեղարվեստական խորհրդային հեռուստատեսային ֆիլմ է, որը նկարահանվել է 1980 թվականին՝ Tallinnfilm ստուդիայի կողմից, ԽՍՀՄ պետական հեռուստառադիոհեռարձակման կոմիտեի պատվերով։ Ֆիլմի սցենարը գրվել է շվեդ գրող Պեր Վալոյի՝ «Սպանություն՝ 31-րդ հարկում» (1964 թ.) հակուտոպիա-վեպի հիման վրա։ Կա նաեւ վեպի ավելի վաղ՝ խորհրդային էկրանավորումը (3 դրվագով հեռուստատեսային պիես «31-րդ բաժին», 1972)։

Սյուժե. ինչ-որ երկրում խոշոր մեդիա-կոնցեռնի ղեկավարությունը, որը գործնականում մենաշնորհ է հաստատել ԶԼՄ-ների նկատմամբ, ստանում է անանուն նամակ, ենթադրաբար` ահաբեկիչներից, որում ասվում է, որ կոնցեռնի գլխավոր շենքում՝ Մամուլի տանը, ռումբ է տեղադրված, որը շուտով կպայթի: Կոնցեռնի ղեկավարությունը դիմում է ոստիկանություն: Ոստիկանության տեսուչ Յենսենը ղեկավարում է 30 հարկանի շենքի տարհանումը… Պայթյուն տեղի չի ունենում, սակայն կոնցեռնն ունենում է ֆինանսական մեծ կորուստներ: …Ոստիկանության պետը Յենսենին հանձնարարում է՝ կարճ ժամկետում անցկացնել հետաքննություն: Նա սկսում է հետաքննությունը, սակայն նկատում է, որ իրեն հետեւում են: Բացի դրանից, Յենսենին սպառնում են ռադիոկապով, նա ենթարկվում է հարձակման: Նա զարմանքով իմանում է, որ կոնցեռնում գոյություն ունի հատուկ գաղտնի բաժին, որ գտնվում է կողմնակի աչքերից քողարկված շենքի 31-րդ հարկում… ինչո՞վ է զբաղվում այդ բաժինը՝ անհայտ է, դրա գոյության մասին տեղյակ են ոչ մեծ թվով մարդիկ: Կոնցեռնի ղեկավարության հրամանով արգելված է այդ բաժնի ծառայողների տարհանումը, չնայած պայթյունի սպառնալիքին…

Ինչեւէ: Ֆինլանդիայի ղեկավարությունը գիտակցո՞ւմ է, արդյոք, որ սպառնալիքի դեպքում ոչ ոք չի կարողանալու երկրին օգտակար լինել: Բացի դրանից, Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, պայմանավորված է եղել նրանով, որ Արեւմուտքը խախտել է ջենթլմենական պայմանավորվածությունը՝ ՆԱՏՕ-ի չընդլայնվելու առնչությամբ: Եթե Ռուսաստանը մտադրություն ունենար ներխուժել Ֆինլանդիա, ապա դա կաներ նախքան այդ երկրի անդամագրվելը ՆԱՏՕ-ին: Բայց, այնուամենայնիվ, եթե այդպիսի պլան եղել է, դա արդեն այլ բան է: Այդ դեպքում ՆԱՏՕ-ն պետք է հետամուտ լինի ՌԴ-ն ոչնչացնելու՝ Զելենսկու հայտարարության իրագործմանը: Ուկրաինան այլ հարց է, եւ այնտեղ չդադարող ողբերգական իրադարձությունները միայն Արեւմուտքի սադրանքի հետեւանքն են, ինչի մասին շատ է ասվել ու ասվում:

Euronews-ի «Брюссель, моя любовь?» նշված հաղորդումից տպավորություն է ստեղծվում, թե ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամագրմամբ հաղորդման անվանումը կփոխվի` հարցականն ավելորդ է. «Брюссель, моя любовь!»: Ավելին, զարմանք առաջացրեց այդ հաղորդման ժամանակ հնչած Ֆինլանդիայի նախագահի խոսքը, թե իբր հիմա Ֆինլանդիան երջանիկ կյանքով կապրի: Էլ ո՞ւր, եթե համաշխարհային աստիճանակարգում մինչ այդ էլ Ֆինլանդիան համարվում էր ամենաերջանիկ երկիրն աշխարհում: Թվում է, թե այսուհետ այդպես չի լինի…
Իմ «մտահոգությունը» 31 թիվն է: Կարծում եմ` աշխարհի բոլոր երկրները պետք է միավորվեն ու հորդորեն Թուրքիային եւ Հունգարիային, որպեսզի նրանք արագացնեն Շվեդիայի անդամագրումը ՆԱՏՕ-ին, որ ստացվի ոչ թե 31, այլ՝ 32: Սա արդեն այլ բան կնշանակի` 32 ատամ ցույց կտան աշխարհին:

ՀԳ. Մեծամասշտաբ ցեղասպանություններ իրագործած եւ իրագործող Թուրքիան ՆԱՏՕ-ի հեղինակավոր, ազդեցիկ անդամն է: ՆԱՏՕ-ն նրա «ձեռքը չբռնեց», երբ նա Արցախում իրականացրեց, աջակցեց եւ շարունակում է աջակցել հայերի հերթական ցեղասպանությանը: ՆԱՏՕ-ն Թուրքիային չի սաստում, երբ թուրքերը Հայաստանն են ասպատակում, իսկ Արցախի Հանրապետության քաղաքացիներին «սրի եւ սովի» միջոցով նվաստացնում, դանդաղ ու դաժան բնաջնջման են տանում:

Աղբյուրը՝ Hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular