ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է նշանակում աշխատել Հայաստանի տարածքի վրա, ՀՀ սահմանի երկայնքով և կիսել ինֆորմացիան Ադրբեջանի հետ. Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։ Այս մասին ֆեյսբոիքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.

«Տարակուսելի, զավեշտալի, շոկային և սկանդալային այս հայտարարությունը հարկ է վերլուծել մանրամասն:

1. Ի՞նչ է նշանակում աշխատել Հայաստանի տարածքի վրա, ՀՀ սահմանի երկայնքով և կիսել ինֆորմացիան Ադրբեջանի հետ:

Եթե`
* դա արվում է որպես Ադրբեջանի հանդեպ բարի կամքի դրսևորում, ապա զարհուրելի է Հայաստանի անվտանգության վերաբերյալ տեղեկության փոխանցման հաշվին ձեռք բերել Ադրբեջանի բարյացակամ վերաբերմունքը:

* ԵՄ-ին չի հաջողվել Ադրբեջանի նախագահ Ալիևին դրդել առավել համագործակցային դաշտ՝ ունենալով բազմաթիվ այլ լծակներ և մանրադրամ է դառնում Հայաստանի անվտանգությանը վերաբերող տեղեկատվության փոխանցումը, ապա ցանկացած նորմալ իշխանության դեպքում ակնկալվում էր առաքելության գործունեության հանդեպ կտրուկ գնահատականներ:

2. Ի՞նչ է նշանակում «պատրուլների» և այլնի վերաբերյալ տեղեկատվության կիսում Ադրբեջանի հետ:
Այսինքն՝

* եթե դա արվում է մինչև դիտորդների այս կամ այն սահմանային հատվածի դիտարկումը, ապա քանի՞ կոպեկ արժի այդ դիտարկումը, եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված է լինելու և ակնհայտորեն այդ հատվածում որևէ սադրանքի կամ դիտորդների գրանցմանն արժանի գործուղության չի դիմելու:

* եթե այդ տեղեկությունը կիսում են դիտարկումներից հետո, նշանակում է՝ Ադրբեջանին փոխանցում են Հայաստանի Զինված Ուժերին վերաբերող ինֆորմացիա:

Ես ճի՞շտ եմ հասկանում այս զավեշտը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի՝ մարտի 24-ի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ԵՄ դիտորդական առաքելության զեկույցներին վերաբերող հարցին հայտարարեց, որ այդ զեկույցներն իրեն հասանելի չեն, այլ՝ պաշտոնական Բրյուսելի ծառայողական օգտագործման համար են:

Այնինչ այսօր պարզ դարձավ, որ այդ զեկույցները փաստորեն «մի ձեռքով գնում են» Բրյուսել, «մյուս ձեռքով»՝ Բաքու, իսկ Երևանին հասնում է երեք մատանոց գեոպոլիտիկ կոմբինացիա:

Հիշեցնեմ նաև, որ փետրվարի 20-ից ՀՀ տարածքում աշխատող այս առաքելության կողմից հայ-ադրբեջանական սահմանին այս ընթացքում գրանցված կամ չգրանցված բազմաթիվ միջադեպերի հետ կապված առկա կամ գոյություն չունեցող զեկույցների հիման վրա, մասնավորապես ադրբեջանական ԶՈՒ կողմից հրադադարի խախտման, ադրբեջանական ապատեղեկատվության տարածման, ՀՀ քաղաքացիների սահմանը հատելու, կորելու դեպքերի և այլնի առնչությամբ ԵՄ կողմից, քաղաքական խոսնակների կողմից բարձրաձայնում տեղի չի ունեցել, արդեն 40 օր է:

Ո՞վ է Երևանն այսքանից հետո, եթե ոչ մանրադրամ Բրյուսելի և Բաքվի առավել գայթակղիչ խաղում»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular