ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները փակել են ճանապարհը՝ հայտարարելով՝ կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիության դեպքում. պետնախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիները փակել են արցախահայության ճանապարհը և հայտարարել, որ մուտքը կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում։ Այդ մասին Հանրայինին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, հաղորդում է News.am-ը։ 

«Ադրբեջանը փոխել է ճանապարհը փակելու նպատակը և մոտիվացիան։ Սա ակնհայտ սադրանք է ադրբեջանցիների կողմից, քանի որ նրանք փորձել են ոչ միայն խոչընդոտել Ստեփանակերտ մուտք գործելուն, այլև վախի մթնոլորտ ձևավորել», - ընդգծել է Ներսիսյանը։

Նա հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն առ այն, թե իբր իրենք մարդասիրություն են դրսևորել և շտապ բուժհաստատություն են տեղափոխել կանանց, որոնց ինքնազգացողությունը վատացել է հենց իրենց՝ մեքենա ներխուժումից։ 

«Ադրբեջանի այդ գնահատականներն ու պարզաբանումներն այնքան պարզունակ եւ կեղծ են, ես այն կբնութագրեի հետեւյալ կերպ՝ Ադրբեջանը մարդկանց խեղդեց, որից հետո փորձեց արհեստական շնչառություն տալ, որպեսզի հայտարարի, որ մարդկանց կյանք է փրկել: Իրավիճակն ուղղակիորեն ադրբեջանցիների կողմից սադրվել է, սադրիչ գործողությունների արդյունքում ինչ վիճակ պետք է  առաջանա տարեց կանանց մոտ: Նրանք այդ գործողություններով վստահաբար կանխատեսել էին նման իրավիճակ, որից հետո երբ ռուս խաղաղապահները փորձեցին շտապօգնություն ներգրավել, ադրբեջանցիներն անմիջապես բուժաշխատողներ ներկայացան՝ բուժօգնություն ցույց տալու նպատակով եւ հատկանշական է, որ երբ խաղաղապահները առաջարկեցին Ստեփանակերտից շտապօգնություն կանչել, նրանք ցուցադրաբար առաջարկեցին բուժօգնություն ցուցաբերել Շուշիում, եւ մերժում ստանալուց հետո արգելեցին եր շտապօգնության մեքենաների տվյալ տեղանքին մոտենալու հնարավորությունը եւ ըստ էությանը ռեուս խաղաղապահները տվյալ իրավիճակում առաջնահերթություն տվեցին մեր քաղաքացիներիկ առողջոււթյան պահպանմանը: Դա ցուցադրական էր եւ նաեւ հումանիզմ ցուցադրելու նպատակ էր հետապնդում, եւ այդ եղանակով փորձել են քողարկել իրենց արարքը, բայց իրականում նրանք ուղղակիորեն արգելել են մեր շտապօգնության  մոտենալը»,-ասաց նա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular