ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը բողքի նոտա է հղել Իրանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ապրիլի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտ է հղել երկրում Իրանի դեսպանատանը: Նույն օրը Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Իրանական կողմին պատասխան նոտա է տրվել։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Շեշտելով, որ ադրբեջանական լրատվամիջոցների մասին հիշատակումը իրանական կողմի նոտայում օբյեկտիվություն չի արտահայտում, իրանական կողմին ներկայացվել է պատասխան գրություն, ինչպես նաև իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ հրապարակված մի շարք հոդվածների ցանկ։

Մեր երկրում Իրանի դեսպանին ասվել է, որ Ադրբեջանի Հանրապետության, նրա պետական ​​և կառավարական գործիչների մասին վիրավորական, կեղծ, զրպարտչական և կողմնակալ տեղեկատվությունը, ինչպես նաև Իրանի հայտնի հասարակական և քաղաքական գործիչների կեղծ հայտարարություններն ու ելույթները վնասում են մեր երկրների հարաբերություններին և թյուրիմացության պատճառ են դառնում։

Բացի այդ, նշվել է, որ մեր երկրների միջև հարաբերությունների ընթացքում ծագած թյուրըմբռնումները միշտ էլ պայմանավորված են իրանական կողմի միակողմանի գործողություններով, և ադրբեջանական կողմի բարեխիղճ քայլերը պատշաճ արձագանք չեն գտնում Իրանի կողմից:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է իրանական ԶԼՄ-ներում Ադրբեջանի դեմ կեղծ և կողմնակալ տեղեկության տարածումը կանխելու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Հաջիզադեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular