ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, որ հետ են քաշվել։ Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը՝ անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը այն մասին, որ նախօրին տեղի ւնեցած բանակցությունների արդյունքում Տեղ-Կոռնիձոր հատվածում  իրավիճակը էականորեն բարելավվել է։

«Այսինքն ինչ է եղել, որ բարելավել է, ոչ հետ են գնացել, ոչ էլ մի այլ բան, ոնց եկել են, այդպես մնացել են մեր հողերում: Բարելավել կլիներ, եթե թշնամին գնար իր նախկին տեղը այսինքն Ջաբրայիլ: Թշնամին եկել, գրավել է Տեղ գյուղի վարած-ցանած հողերը, էդ բարելավում է, ես չեմ հասկանում: Գյուղացիներից ամեն մեկը 1-2 հա  ցանել է, որ իր տունը պահի, իր երեխեքին, հույսը դրել է իշխանավորների վրա, հիմա եկել են, իրենց մի կտորը հացը ձեռքից վերցրել, ո՞վ պիտի մտածի»,- ասաց նա:՝ նշելով, որ բանակցությունները անարդյունք են անցել:

Արգամ Հովսեփյանը անդրադառնալով գյուղացիներին՝ ասաց, որ 15 հա-ի համար դուրս էին եկել, նախորդ տարի ցույցեր էին անում, բայց հիմա որեւէ մեկը չի բողոքում, որ ադրբեջանցիները այդքան գրավել են իրենց հողերից: Սեւ- սպիտակը այ հիմա է գործում, ես չեմ հասկանում այս կառավարությունը, որ ընտրվել է, իրենք ղեկավարներ են, իսկ  ընդդիմադիրները ճորտեր են իրենց համար: Չի կարելի էս նեղ պահին նախկին-ներկա չկա, սեւ-սպւիտակ չկա, պեոտք է միավորվենք հակահարված տանք»,- ասաց նա:

 

Հովսեփյանի խոսքով՝ թշնամին չի պատրաստվում մեկ քայլ անգամ նահանջել, եղանակային անբարենպաստ պայմաններում էլ՝ շարունակում են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ 

 «Ես չեմ կարծում, որ բանակցությունները արդյունք կտան, այ հիմա էլ աշխատանքներ են տանում, էդ ոնց են բանակցել, որ շարունակում են; Միակ ելքը զենքով վռնդելն է, թող մեզ զինեն, թուրքին միայն սատկացնելն է փրկում, մենք նստել ենք, իրենք առաջ են գալիս, մեզ ծաղրում, դա հային վայել չի: Թուրքը համարյա եկել, հասել է Տեղ գյուղ, բայց այդպես չի եղել, մեր սահմանը եղել է Աղավնոյի ձորով՝ Տեղից 5 կմ ներքև։ Եթե պատմություն չգիտեն, թող իմանան՝ Նժդեհն այդպես է սահմանը գծել, Արցախի Աղավնոյից այս կողմ Սյունիքն է։ Հիմա թուրքերը գետից կամաց-կամաց բարձրացել են վերև, այդ 5 կմ-ն էլ են եկել, հլա մի կմ էլ ավել»,- ասաց 3 պատերաազմների մասնակից նախկին գյուղապետը:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular