ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 29-ին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ մարտի 22-ին կայացած «Լաւագոյն գրաբարագէտ» խորագրով հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփումը։ Կազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոն, ֆակուլտետի ՈւԳԸ, «Դասական դպրոց» կրթական հիմնադրամ։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հովիվ և թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի համակարգող Տ․ Պարթև քահանա Մուրադյանը ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու գնահատանքի խոսքը։ Ելույթներով հանդես եկան նաև «Դասական դպրոց» ԿՀ տնօրեն Մանե Ղևոնդյանը, «Իրական դպրոց» ԿՀ տնօրեն Վահագն Պողոսյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, ԵՊՀ Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ. դ., պրոֆ. Աննա Աբաջյանը, ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Ինչպես իր խոսքում նշեց «Դասական դպրոց» ԿՀ տնօրեն Մանե Ղևոնդյանը՝ «Լաւագոյն գրաբարագէտ» օլիմպիադայի նպատակներն են Հայոց դասական լեզվի շուրջ միավորել դպրոցականներին, ուսանողներին, դասախոսներին և այլ հետաքրքրված անձանց, խթանել ուսանողների հետաքրքրությունը դեպի Հայոց դասական լեզվի նորովի ուսումնասիրումն ու մեկնաբանումը, դասական լեզուների համատեքստում վերաիմաստավորել Հայոց դասական լեզվի դերը և ի վերջո ստեղծել մրցույթի մի ձևաչափ, որը շարունակական կլինի և ժամանակի ընթացքում կընդգրկի առավել մեծ լսարան:

Աշխարհաբար տեքստը գրաբարի փոխադրման մրցույթում 1-ին կարգի մրցանակի արժանացավ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Անի Թադևոսյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց նույն ֆակուլտետի ուսանող Թամարա Կարապետյանը, իսկ 3-րդ տեղում Արցախի պետական համալսարանի ուսանող Գոհար Հայրապետյանն էր:

Գրաբարով շարադրությունների մրցույթում լավագույնը Գևորգյան ճեմարանի սան Արման Աբրահամյանի «Երկիր Նաիրի Հայաստանս» աշխատանքն էր: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գևորգյան ճեմարանի սան Գևորգ սարկավագ Կարապետյանը, իսկ 3-րդում՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Ժենյա Ղազարյանն էր:

«Ակընկալում ենք, որ այս եւ յետագայ մրցոյթների յաղթողների հետ կը համագործակցենք մեր նոր դասագրքերի, ծրագրային ապահովման եւ այղ գրաբարեան նիւթերի ստեղծման գործում, քանի որ մաւտակայ տարիներին Գրաբարով նոր բովանդակութիւն ստեղծման կարիքը շատ ենք ունենալու» - իր խոսքում նշեց Վահագն Պողոսյանը՝ շնորհավորելով հաղթողներին։

Մրցանակային անվանակարգեր զբաղեցրած ուսանողներն ստացան խրախուսական դրամական պարգևներ և մասնագիտական գրականություն՝ գիտելիքներն ամրապնդելու նպատակով։

Հիշեցնենք, որ օլիմպիադան ունեցավ ավելի քան 30 մասնակիցներ ամբողջ Հայաստանից՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Գևորգյան ճեմարանից, Արցախի պետական համալսարանից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցից, «Իրական դպրոց» ԿՀ-ից, «Հերացի» դպրոցից, Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան համար 87 միջնակարգ դպրոցից։

Օլիմպիադայի հովանավորներ՝ «Ինստիգեյթ», «Բուտեխ» և «Փի-արտ» ընկերություններ, Արարատյան հայրապետական թեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular