ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության․ Արտակ Բեգլարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել․

«Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման առաջին տարելիցը։

Դա ալիևյան բռնապետական ռեժիմի հերթական ագրեսիան և հրադադարի խախտումն էր Արցախի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր՝ Արցախին պատճառելով մարդկային և տարածքային կորուստներ։

Թեև միջազգային հանրությունը, այդ թվում՝ ռուսական կողմը՝ որպես տարածաշրջանում խաղաղապահ առաքելությամբ պատասխանատվություն ստանձնած կողմ, հստակ կոչ արեց Ադրբեջանին վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծ, սակայն Ադրբեջանը անտեսեց կոչերը և փոխարենն ամրացրեց իր դիրքերը։ Հետագա ժամանակահատվածում աչք փակելով և լռություն պահպանելով այդ իրավախախտման վերաբերյալ՝ միջազգային հանրությունը, ի վերջո, հերթական անգամ ազդակ է տվել Ադրբեջանին, որ նրանք ազատ են նոր հանցագործություններ կատարելու հարցում։

Գործելով նախորդ հանցագործությունների (հիմնականում 2020թ. պատերազմում մարդկության դեմ հանցագործությունը, այնուհետև՝ Հին Թաղերի ու Խծաբերդի և Պառուխի ու Քարագլխի բռնազավթումները) համար իրեն միջազգայնորեն «շնորհված» անպատժելիության հիման վրա՝ Ալիևի ռեժիմը կատարել է իր հաջորդ հանցագործությունները, այդ թվում՝ օգոստոսյան ագրեսիան Արցախի դեմ, սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ և այժմ՝ Արցախի 103-օրյա շրջափակումը:

Շրջափակումը դարձել է նրանց «կատարելագործված» մարտավարությունը՝ հիբրիդային պատերազմ և ահաբեկչություն իրականացնելով Արցախի ժողովրդի դեմ։

Այսպիսով, օրինաչափությունը պարզ է. Ալիևն իր հանցագործություններով փորձարկում է միջազգային հանրության արձագանքը, դիմակայում է իր հանդեպ քննադատություններին, մի որոշ ժամանակ լռում է, ապա՝ գործում ավելի ագրեսիվ հանցագործություն՝ ևս մեկ անգամ ստուգելու կարմիր գծերն ու արձագանքները և հերթական անգամ դիմակայելու միջազգային հնարավոր կոշտ արձագանքներին։

Քանի դեռ ալիևյան ռեժիմը թանկ չի վճարել հանցագործությունների կատարման և կարմիր գծերի հատման համար, նրանք երբեք կանգ չեն առնի և կձգտեն քայլ առ քայլ իրագործել իրենց վերջնական նպատակը՝ ցեղասպանությունը։ Այսպիսով, կանգնեցրե՛ք Ալիևին իր հանցավոր երթում, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ...»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular