ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը մարտի 20-ին ընդունել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոի (ՀԴԲ) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել ԱՄՆ ՀԴԲ Վրաստանի գրասենյակի վարչական օգնական Ռեյչլ ՄքԴերմոթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության բաժնի հետաքննիչ Տիգրան Պետրոսյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին և Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում սերտ համագործակցության համար։

«Հեդեր Բերգը գոհունակություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ հաստատված փոխվստահության և գործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ նշելով, որ իրենք միտված են շարունակելու հայկական կողմի նախանշած առաջնահերթությունների շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված նոր նախագծերի իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից առավել կարևորված՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման ոլորտներում քննիչների մասնագիտական զարգացմանն ուղղված կարիքները, դրանցից բխող փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նշվում է, որ կողմերը շեշտել են նաև ապօրինի միգրացիայի դեմ պայքարում համատեղ ջանքերն ակտիվացնելու, նշված ուղղություններով տեղեկատվության փոխանակման կառուցակարգերը կատարելագործելու անհրաժեշտությունը։

Այս առումով գոհունակությամբ արձանագրվել է ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված արագ արձագանքման ձևաչափի արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular