ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա մեզ համար պատմական ու ճակատարգրական պահ է»․ Ռուբեն Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցյալ շաբաթ Երևանում կայացավ Համահայկական առաջին քաղաքացիական համաժողովը։ Համաժողովի 200 մասնակիցները ընտրվել էին թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից նախապես գրանցված հազարավոր հայրենակիցներից՝ պայմանավորված սեռատարիքային, կրթական և բնակության վայրի ցուցանիշներով: Այդ մասին հայտնում է ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։

«Ցավոք, ընտրված մասնակիցներից մի քանիսը, Արցախում տիրող ճգնաժամի պատճառով, հնարավորություն չունեցան մասնակցելու դեմ առ դեմ ձևաչափով։ Նրանք հնարավորություն ունեցան քննարկելու ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆ նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստանի և Սփյուռքի միասնություն», «Բնակչության աճ»։

Եռօրյա քննարկումների ընթացքում վեհաժողովի մասնակիցները կիսվել են ավելի քան 2 000 դիտարկումներով ու մտահոգություններով, ներկայացրել տասնյակ ծրագրային առաջարկներ և քվեարկությամբ սահմանել դրանց իրականացման առաջնահերթությունները։

Այսպիսով, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ձևավորել էր մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր ներկայացուցիչները ուսումնասիրեցին, քննարկեցին և ընտրեցին փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը: Համաժողովի յուրաքանչյուր օր ավարտվում էր առաջարկների և նախաձեռնությունների վերաբերյալ քվեարկություններով:

Առաջին օրվա քվեարկության արդյունքներով՝ Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է: Այսպես է կարծում «Ապագա Հայկականը» համաժողովի մասնակիցների, փորձագետների մեծ մասը: Հարցն այն է՝ արդյո՞ք Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ ուժն ու աջակցությունը, տեսնում են, որ չնայած շրջափակմանը՝ իրենց հետ են Հայաստանը և Սփյուռքում գտնվող հայերը:

Շրջափակման ավելի քան 90 օրերը պարզ ցույց տվեցին, որ Արցախում ստեղծված իրավիճակը միայն հայերին չէ, որ մտահոգում է: Մենք տեսանք, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող, տարբեր ազգություններ ներկայացնող բազմաթիվ մարդիկ փորձում են աջակցել Արցախին: Շատ կարևոր է, որ այդ աջակցությունը միս ու արյուն ստանա՝ դառնալով առարկայական քայլեր ու նախագծեր։

Տարանջատել, ասել՝ սա արցախցի է, սա՝ հայաստանցի, սա լիբանանահայ է, ճիշտ չէ։ Այս իրավիճակում մենք բոլորս արցախցի ենք, որովհետև շրջափակումը վերաբերում է ոչ միայն 120 հազար մարդու, այլև մեր հայկական ոգուն, մեր լինել չլինելուն, մեր ազգային արժանապատվությանը։ Հայկական ԴՆԹ-ն պահպանելու ամենակարևոր հարցերից մեկն է կանգնած մեր առաջ: Սա մեզ համար պատմական ու ճակատարգրական պահ է:

Ուրախալի է, որ այդ կարծիքը գերիշխել է քննարկման ժամանակ, բայց մյուս կողմից ամենօրյա գործնական քայլեր են պետք։ Սփյուռքում, Հայաստանում, Արցախում պետք է ամեն ինչ արվի, որ մենք կարողանանք համագործակցության այդ մոդելն իրականացնել ոչ միայն խոսքով, այլև գործով»,-  գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular