ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է մի նոր «1915 թ.»-ի մեջ․ Արմեն Այվազյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է մի նոր «1915 թ.»-ի մեջ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։
 
«• Թշնամին հետևողականորեն շարունակում է մեր դեմ սանձազերծված պատերազմը՝ պարբերաբար դիմելով խոշոր ու մանր հարձակումների ու բացարձակապես չթաքցնելով Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու իր զավթողական ու ցեղասպանական նպատակները.
• Հայաստանի պաշտպանական ու անվտանգության համակարգը, մեղմ ասած, անկազմակերպ վիճակում է։ Երկիրն ապրում է ոչ թե պատերազմական պայմաններին համապատասխան, այլ՝ կեղծ խաղաղության պատրանքներում։ Ո՛չ իշխանությունը, ո՛չ պաշտոնական ընդդիմությունը Հայաստանի ու հայության դիմադրական ներքին ռեսուրսները կյանքի կոչելու փորձեր չեն անում։
• Ադրբեջանին ու Թուրքիային ամեն կերպ սիրաշահելով՝ Արևմուտքը և Ռուսաստանը, փաստորեն, ձեռքերը լվացել են ու Հայաստանը գցել այդ ֆաշիստական կոնֆեդերացիայի երախը։ Հայաստանից նորանոր կործանարար զիջումներ պահանջելով՝ նրանք առայժմ երկուստեք խրախուսում են Բաքվի ու Անկարայի հայասպաններին։
• 2020 թվականից ի վեր զավթվել ու հայաթափվել են տասնյակ հայկական գյուղեր ու քաղաքներ։ Նույն ճակատագիրը սպառնում է ամբողջ Հայաստանին, ներառյալ Արցախին ու քաղաքամայր Երևանին։
Արդեն երեք տարի է, ինչ ապրում ենք Նիկոլի հռչակած «խաղաղության դարաշրջանում», որը, պարզվեց, ոչ այլ ինչ է, քան պատերազմ, պարտություն, կապիտուլյացիա և սողացող ցեղասպանություն։
Հայաստանն անհեթեթ կյանքով է ապրում։ Իր դեմ մղվող ցեղասպանական պատերազմի ժամանակ անհեթեթություն է ավանդական քաղաքականությունը (այդ թվում՝ ընտրությունները, խորհրդարանական պայքարն իշխանության և ընդդիմության միջև, տաղտկալի հարց ու պատասխանները, անբովանդակալից ցույց-մույցերը)։ Անհեթեթություն է ժողովրդին չզինելն ու չկազմակերպելը։ Անհեթեթություն է ապաստարանների մասին չհոգալը։ Անհեթեթություն է մոբիլիզացիայից ու դիմադրությունից վախեցող պետական իշխանությունը։ Անհեթեթություն-ժամանակավրիպություն (անախրոնիզմ) են նաև քաղաքական կուսակցություններն ու նրանց փուչ, անարդյունք գործունեությունը։
Առայժմ կենտրոնանալ է պետք հայոց վերապրելու վրա։ Իսկ մյուս հարցերը՝ երկրորդական են։ Հետևաբար, այսօր Հայաստանում (ներառյալ Արցախում) իրական քաղաքական օրակարգ կարող է համարվել միայն համաժողովրդական-համապետական ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ»,- գրել է նա։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular