ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վիվա-ՄՏՍ»-ը հանվել է վաճառքի․ ովքե՞ր են հավանական գնորդները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ավելի քան 20 տարի գործող «Վիվա-ՄՏՍ» ընկերությունը հանվել է վաճառքի: 2 տարուց ավելի է կողմերը բանակցում են առքուվաճառքի գործարքի շուրջ: Այսօր արդեն դիմել են կարգավորող հանձնաժողովին վաճառքն իրականացնելու նպատակով: «Վիվա ՄՏՍ»-ի բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։ Նախկինում այս ընկերությունում 20 տոկոս բաժնեմաս ունեին լիբանանցի Պիեռ և Մուսա Ֆատուշ եղբայրները, մյուս 80 տոկոսը պատկանում էր ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովին՝ Լյուքսեմբուրգում գրանցված Allegrato Holding SARL ընկերության միջոցով։

«Վիվա-ՄՏՍ» ընկերությունը Հայաստանում ունի դրական համբավ և՛ որպես առաջատար բիզնես, և՛ որպես մեծ ներդրում ունեցող ընկերություն տնտեսության մեջ: Տարօրինակ է, որ հանձնաժղովը լրատվականների այն հարցին, թե ովքեր են  հավանական գնորդները, չի պատասխանում: Սա օրենքի կոպիտ խախտում է և չի կարող վաճառքի գործընթացը հրապարակային չլինել:  Հանրությունն առնվազն իրավունք ունի իմանալու, թե ում բաժանորդն է լինելու:

Ըստ լրատվականի տեղեկությունների՝ Հայաստանյան «Վիվա-ՄՏՍ»-ը հավանական գնորդը ռուսական  բուքմեյքերական ընկերություն 1Xbet-ի սեփականատերերն են՝ Ռոման Սեմյոխինը, Դմիտրի Կազորինը և Սերգեյ Կարշկովը։

1Xbet-ը այնքան էլ բարի համբավ չունի ո՛չ աշխարհում  և ոչ էլ Ռուսաստանում: Սովորական  բուքմեյքերական ընկերություն է, որը ընդունում է խաղադրույքներ, ունի նաև լայվ խաղատուն և Եվրոպայում տարածված ցանց: 1xbet-ը հովանավոր է մի շարք ֆուտբոլային գրանդ ակումբների, ինչպիսիք են «Բարսելոն»-ը, «Պարիս Սեն Ժերմենը, «Չելսին», «Լիվերպուլ»-ը և այլ թիմեր։ Կա կարծիք, որ «Վիվա-ՄՏՍ»-ը գնում է այսպես ասած «գումարներ լվանալու համար»: Հավանական է նաև, որ գնման գործընթացին կմասնակցի նաև ռուսական «Գազպրոմ» ընկերությունը:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular