ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետաքրքիր զարգացումներ մեր տարածաշրջանում, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա. Սուրեն Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում և դրանից դուրս, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա

2 օր առաջ տեղի ունեցավ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պատմական համաձայնագրի ստորագրումը, որի «կնքահայրը» Չինաստանն է: Պետք չէ կարծել, որ երկու պետությունների միջև հարաբերություններում միանգամից ձևավորվելու է վստահության մթնոլորտ, սակայն, վստահ եմ այստեղ չինական միջնորդությունը նաև որոշակի երաշխիքներ է տալու երկու կողմերին էլ և զսպաշապիկ հանդիսանա: Իր հերթին Իրանի համար սա հնարավորություն է առանց այդ էլ սահմանափակ ռեսուսրներն առավել արդյունավետ բաշխել՝ մասնավորապես հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվացող ախորժակն ընդդեմ Իրանի շահերի Հարավային Կովկասում՝ մասնավորապես Սյունիքում:

Ըստ էության, այս քայլով Չինաստանն արդեն դիրքավորվեց ոչ միայն որպես գլոբալ տնտեսություն, այլև գլոբալ միջնորդ այնպիսի խոշոր կոնֆլիտկերում, ինչպիսին է Իրան-ՍԱ կոնֆլիկտը: Մինչ այդ, նման մասշտաբի հաշտեցման գործընթացների՝ այն էլ Մերձավոր Արևելքում, հիմնական «կնքահայրը» մշտապես ԱՄՆ-ն է եղել:

Վաշինգտոնը բավականին զուսպ արտահայտվեց այս նախաձեռնության մասին, սակայն ակնհայտ է, որ սա չի բխում Վաշինգտոնի և Իսրայելի՝ Իրանին մեկուսացնելու քաղաքականությունից: Ավելին, Սաուդյան Արաբիան համարվում է ԱՄՆ ամենից վստահելի դաշնակիցներից մեկը Մերձավոր Արևելքում հենց ընդդեմ Իրանի: Ի դեպ, վաշինգտոնյան որոշ քաղաքագիտական շրջանակներում բավականին հիմնավոր կարծիք կա, որ Չինաստանին առավել արդյունավետ հակակշռելու քաղաքականության համար անփոխարինելի է Իրանի հնարավոր դերակատարումը, և որ ԱՄՆ-ն պետք է Իրանի հետ հարաբերություններ կարգավորի նաև այս նպատակով: Չմոռանանք, որ Չինաստանի աճող ազդեցությունը զսպելը Բայդենի վարչակազմի թիվ մեկ արտաքին առաջնահերթությունն ու մարտահրավերն է:

Ստացվում է, որ Չինաստանն այս առումով մի քանի քայլ առաջ անցավ և առավել արագ գործեց: Նախ՝ Իրանին և Սաուդյան Արաբաիային բերելով իր խաղադաշտ՝ բարդացնելով Վաշինգտոնի գործը, զրկելով իր դեմ կոալիցիա ձևավորելու միանգամից երկու ճակատներում: Բնավ սա չի նշանակում, որ Սաուդյան Արաբիան իր դերն ու նշանակությունը Վաշինգտոնի համար փոխելու է, կամ հակառակը, սակայն Չինաստանի նկատմամբ և Պեկինի երաշխիքներով Թեհրանի նկատմամբ այլ տեսակի դիրքավորում է ունենալու:
Գանք Իրանին: Իհարկե չկա պատրանք, որ Իրանը վերջնականապես լուծել է իր խնդիրները Մերձավոր Արևելքում և այլևս ամեն ինչ կարգին է, սակայն հատկանշական է, որ հենց նույն օրը Իրանի ռազմական օդանավը թռիչքներ է իրականացնում և ըստ Ադրբեջանի խախտում է իր օդային տարածքը:

Սա, բնականաբար ցուցադրական դեմարշ էր, քանի որ Իրանը կարող էր նաև այլ ձևերով տեղեկություններ հայթայթել այդ տարածքների վերաբերյալ՝ ինքնաթիռ օդ հանելու փոխարեն: Իրականում, սրանով Իրանը Ադրբեջանին և Թուրքիային ցույց է տալիս, որ ունի լրացուցիչ դիվանագիտական երաշխիքներ և ավելի շատ հասանելի ռեսուրսներ այս տանդեմին Հարավային Կովկասում դիմակայելու համար:
Հետևենք զարգացումներին:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular