ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ Արարատում. կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մարտի 9-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ստորին երորդականի, աջ սրունքթաթային հոդի առաջնային և դրսային մակերեսների, ձախ ազդրի դրսային մակերեսի հրազենային, կոտորակային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 40-ամյա Նորիկ Ի․-ն է։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արարատի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Ս․ Ռուստամյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը, կեսգիշերն անց Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու տներից մեկի դարպասների դիմաց կրակել են Նորիկ Ի․-ի ոտքին, պատճառելով վնասվածքներ։

Պարզվել է, որ մարտի 8-ին, ժամը 23։40-ի սահմաններում Ոսկետափ գյուղում գյուղացիներին հայտնի գյուղի գծերի հատվածում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Ք․-ի և Նորիկ Ի․-ի միջև կենցաղային հարցերի ծուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Նարեկ Ք․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Նորիկ Ի․-ի ձեռքին, որից հետո կարճ ժամանակ անց Նարեկ Ք․-ն մոտեցել է Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու 50/1 հասցեի մոտ և շարունակել վիճաբանել Նորիկ Ի․-ի հետ։

Այդ ընթացքում Նարեկ Ք․-ն իր մոտ եղած ողորկափող հրացանից 2 կրակոց է արձակել, իսկ Նորիկ Ի․-ն իր մոտ եղած «Իժ» 12 տ/չ ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել Նարեկ Ք․-ի ուղղությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ Նարեկ Ք․-ին և հանցագործության գործիք՝ հրացանները հայտնաբերելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular