ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի պետնախարարը հանդիպել է հանրօգուտ աշխատանք կատարելու խնդրանք-կոչին առաջինն արձագանքողների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 4-ին, հանդիպել է ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների, երիտասարդների և ուսանողների հետ, ովքեր անմիջապես արձագանքել էին հանրօգուտ աշխատանք կատարելու իր խնդրանք-կոչին: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շնորհակալություն հայտնելով մեծաթիվ արձագանքների և կարճ ժամանակահատվածում աննախադեպ համախմբման համար՝ Գուրգեն Ներսիսյանը կարևորել է պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանն աջակցելու պատրաստակամությունը:

Պետնախարարի խոսքով, նախաձեռնությունը կնպաստի մեր ներքին զարթոնքին ու ուժերի և հնարավորությունների միավորմանը:

«Բացի հասարակական կազմակերպություններից դիմել են նաև առանձին անհատներ, պետական ու մասնավոր հատվածի աշխատակիցներ: Նախաձեռնության հիմքում միայն ֆիզիկական աշխատանք ապահովելը չէ, այլ առողջ ու կարող ուժերի համախմբումն ու շփումը բնակիչների հետ, նրանց խնդիրներն ու մտահոգությունները լսելը: Սա շատ կարևոր հարթակ է, որը միավորել է թե Ազգային ժողովի պատգամավորին, թե կառավարության ներկայացուցչին, թե հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող Ստեփանակերտի ու շրջանային կառույցների ներկայացուցիչներին: Նախաձեռնությունը համարում եմ անհատապես կամ խմբային հոգատարության դրսևորում մեր քաղաքացիների նկատմամբ»,- իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Հանդիպանը, որին մասնակցել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը, քննարկվել են Արցախի Հանրապետություն տեղափոխված հումանիտար բեռի փաթեթավորման ու բաշխման աշխատանքներին վերաբերող կազմակերպական հարցերը և նախկինում ունեցած համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիները: Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել սերտորեն աշխատել սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ և հստակեցրել առաջիկա անելիքները:

Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը մաղթել է արդյունավետ աշխատանք և հայտարարել, որ նախաձեռնությանը միանալու համար սպասված են բոլորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular