ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ. թերապևտ Անահիտ Դավթյանը՝ տարածված վիրուսների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում տարածված են սուր շնչառական վարակները: Դրանցից հնարավորինս խուսափելու և կանխագելելու վերաբերյալ հարցերին է պատասխանում Երևան բժշկական կենտրոնի բժիշկ, թերապևտ Անահիտ Պավլիկի Դավթյանը:


-Տիկի՛ն Դավթյան, ի՞նչ են իրենցից ներկայացնում սուր շնչառական վարակները,  ի՞նչ տարածվածություն ունեն:


-Սուր շնչառական վարակները շրջանառվում են աշխարհի բոլոր մասերում, բնորոշվում են սեզոնայնությամբ, առավելապես բռնկումներ լինում են աշնանը և ձմռանը: Տարածված են վիրուսների հետևյալ  տեսակները՝  գրիպի վիրուսների  4 տեսակ՝ A-ն իր ենթատիպերով H1-N1, H3N2…, B, C և D, ինչպես նաև  ադենովիրուսներ, ռեսպիրատորսինտիցիալ վիրուսային վարակ:


-Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդացողները:


-Կարող են հիվանդանալ բոլորը, սակայն ռիսկային խմբերում են՝ 
հղի կանայք, մինչև 59 ամսական երեխաները,  տարեցները, քրոնիկական հիվանդություններով անձինք: Չեմ ուզում բաց թողնել նաև բուժանձնակազմին, ովքեր ամենօրյա շփում ունեն մեծ թվով պացիենտների հետ և կարող են ինչպես վարակվել այնպես էլ վարակը տարածել:

-Որտե՞ղ և ինչպե՞ս է տեղի ունենում վարակումը:

-Վիրուսներն ունեն մեծ կոնտագիոզություն՝ հեշտ և արագ տարածվում են մարդաշատ, փակ վայրերում, ինչպիսիք են մանկապարտեզները,  դպրոցները և ծերանոցները:
Երբ վարակված անձը հազում կամ փռշտում է, վիրուսներ պարունակող կաթիլները  ցրվում են օդում (կարող են տարածվել մինչև մեկ մետր) և վարակում  մարդկանց: Վարակվել հնարավոր է  նաև , երբ որևէ մակերեսից  ձեռքերի միջոցով վարակն անցնում է  դեպի քիթ, բերան և աչքեր:


-Ինչպե՞ս է արտահայտվում

-Զգացվում է ջերմություն, թուլություն, մկանային ցավեր, գլխացավ, քթահոսություն, կոկորդի ցավ, հազ, ցավ ականջներում, դժվարացած շնչառություն:


-Ե՞րբ է անձը վարակիչ:


-Անձը վարակիչ է ախտանիշների ի հայտ գալուց մոտ մեկ օր առաջ մինչև  չորրորդ օրը:


-Ինչպե՞ս կանխարգելել:


-Քանի որ գրիպի վիրուսները մշտապես ենթարկվում են մուտացիայի, պարբերաբար հայտնվում են նոր շտամներ, հետևաբար առաջին կանխարգելիչ միջոցը դա լայնատարած ամենամյա վակցինացիան է, որը կանխարգելում է  նաև բարդությունների առաջացումը: Շատ կարևոր է  փակ տարածքներում  կանոնավոր օդափոխության ապահովվումը, պարբերաբար ձեռքերը լվանալը, դիմակ կրելը, հիվանդության ախտանիշների դեպքում  մարդաշատ վայրեր չհաճախելը, սոցիալական հեռավորություն պահպանելը,  հազելիս  կամ փռշտալիս անձեռոցիկով  բերանը և քիթը ծածկելը:
Նշեմ նաև այն, որ ժողովրդական խոսքը, թե ձյան առատ տեղումների դեպքում վարակը նահանջում է` գիտական հիմք չունի ՝ միֆ է:


-Ինքնաբուժո՞ ւմ, թե՞ բուժում


-Բուժումը պետք է բժշկի կողմից նշանակված լինի: Արդի ամենակարևոր խնդիրներից է  անտիբիոտիկների անկառավարելի  և անհիմն օգտագործումը վիրուսային վարակների ժամանակ: Վիրուսային հիվանդությունները բուժվում են հակավիրուսային դեղորայքով կամ երբեմն պահանջվում է սիմպտոմատիկ բուժում: Ցուցված են առատ, տաք հեղուկներ, 38-38.5°C-ից բարձր ջերմության պարագայում՝ ջերմիջեցնողներ: ՀԻՇԵԼ,  որ պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ և ժամանակին  է պետք դիմել բժշկի:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular