ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինացիների հետ քննարկումներ են ընթանում ինքնաթիռների եւ Լեհաստանում օդաչուների ուսուցման վերաբերյալ․ Ֆրանսիայի ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հաստատել է, որ Ֆրանսիան բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ Լեհաստանում ուկրաինացի օդաչուների հնարավոր ուսուցման շուրջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Չորեքշաբթի օրը Սենատի լսումների ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային ինքնաթիռներ մատակարարել կամ ուկրաինացի օդաչուներին ուսուցանել, Լեկորնյուն հաստատել է, որ Լեհաստանում «ուկրաինացիների հետ քննարկումներ են ընթանում ինքնաթիռների եւ օդաչուների պատրաստման վերաբերյալ»:

Նախարարը հիշեցրել է, թե Ֆրանսիան բազմիցս հայտարարել է, որ ինքը «տաբու չունի» Կիեւ ինքնաթիռների հնարավոր մատակարարումների առումով, սակայն արկերը մնում են առաջնահերթություն առաքման մեջ, հատկապես 155 մմ տրամաչափի արկերը «Կեսար» հաուբիցների համար, որոնք Փարիզը մատակարարում է Կիեւին։ «Շտապ արկերի կարիք կա. Ուկրաինայի հնարավորությունները կախված են զինամթերքի մատակարարումից»,- ասել է նա։

Ֆրանսիական օդուժը ներկայումս ունի 195 կործանիչներ՝ 96 «Ռաֆայել» եւ 95 «Միրաժ» 2000։ Եվս 40 կործանիչ պատկանում է Ֆրանսիայի ռազմածովային ուժերին։ Ֆրանսիայի զինված ուժերը ծրագիր ունեն՝ փոխարինելու հնացած «Միրաժ» կործանիչները, որոնք աստիճանաբար փոխարինվում են ավելի ժամանակակից «Ռաֆայել»-ով։  շահագործումից հանված 12 «Միրաժ» կործանիչներ, ըստ ֆրանսիացի ռազմական մասնագետների, «կարող են վաճառվել կամ փոխանցվել» Ուկրաինային։ Ավելի վաղ Լեկորնյուն նշել էր, որ «Ուկրաինային ինքնաթիռների փոխանցումը ներառում է շատ բարդ լոգիստիկ ու պրակտիկ հարցեր»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular