ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե Թուրքիայի ապրանքների մեծ հոսք գա Հայաստան, ապա մեծ վնաս կհասցվի հատկապես մեր գյուղատնտեսությանը». Սուրեն Պարսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ամեն գնով ջանում է հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ՝ մատնանշելով տնտեսական հնարավորությունները, որն ունենալու է Հայաստանը սահմանները բացելուց հետո: Թեմայի վերաբերյալ  «1or.am» լրատվականը հարցեր է ուղղել տնտեսագետ Սուրեն Պարսյանին:


-Պարո՛ն Պարսյան, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ի՞նչ է տալու ՀՀ-ին: Մեր տնտեսությունն ունի՞ վաճառքի սեփական արտադրանք:


-Նախորդ 30 տարվա ընթացքում Հայաստանը Թուրքիայի հետ չի ունեցել դիվանագիտական հարաբերություններ, բայց  առևտրային հարաբերությունները եղել են և զարգացել են՝ մեծ քանակությամբ ապրանքներ են ներկրվել Հայաստան-Վրաստան տարածքով: Սահմանի փակ լինելը, որևէ խոչընդոտ չի եղել ապրանքների ներկրման համար:

ՀՀ-ն տարեկան 1-1.5 մլն դոլարի ապրանք է կարողացել արտահանել իր փոքր հնարավորությամբ՝ չմշակված զարդեր, կաշի, ժամացույցի իրեր և այլն: 2022թ-ին իրավիճակն էականորեն փոխվել է:  2021 թ. հունվարի 1-ից ներդրվեց թուրքական ապրանքի ներմուծման արգելքը, որը մնաց թղթի վրա, քանի որ այլ երկրների անվան տակ՝ միևնույն  է ներմուծում լինում էր:

2022թ-ին այդ արգելքն էլ հանվեց և արդեն 260 մլն դոլարի սահմաններում ապրանք ներկրվեց Հայաստան, իսկ Հայաստանն էլ Թուրքիա արտահանեց 61մլն դոլարի ապրանք, որի 97 տոկոսը ոսկե ձուլակտորներն են, Հայաստանն այստեղ հանդես է եկել վերավաճառողի դերում: Սա աննախադեպ արտահանում է: Գործող իշխանությունը մեծ հույսեր է կապում հայ-թուրքական սահմանի բացման հետ՝ կանխատեսելով տնտեսական աննախադեպ աճ:

Իրականում քաղաքական առումով Թուրքիային հետաքրքիր չի, որ հայկական տնտեսությունը վերելք ապրի, զարգանա և այլն: Նրան ավելի հարմար է, որ կախված լինենք այլ երկրներից: Չեմ կարծում, որ ցանկանում են մեծ նախագծեր իրականացնել Հայաստանում՝ նույնիսկ սահմանի բացման պարագայում: Բաց սահմանի դեպքում էլ ՀՀ-ից արտահանումը չի ավելանալու՝ թուրքական տնտեսության համար մենք չունենք այնպիսի արտադրանք, որը գայթակղիչ կլինի: Եթե Թուրքիայի ապրանքների մեծ հոսք գա Հայաստան՝ հատկապես գյուղատնտեսական ապրանքներին է վերաբերում, ապա  մեծ վնաս կհասցվի հատկապես մեր գյուղատնտեսությանը:

Չնայած կառավարությունը կարող է հայտարարել, որ գնում ենք հաշտեցման, սահմաններ ենք բացում, բայց մարդկային մակարդակում այդ թշնամանքը կարող է դեռ երկար պահպանվել: Սահմանի բացումը ՀՀ տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենալու: Այն մեզ պետք է միայն որպես այլընտրանքային ճանապարհ՝ օրինակ Եվրոպա արտահանում իրականացնելիս: Արդեն գործարկվել է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը և այս առումով էլ Հայաստանը տարանցիկ լինել չի կարող:


-Ի՞նչ է տալու մեզ Անիի կամուրջի վերագործարկումը, որը մատնանշում էր Արարատ Միրզոյանը:


-Սա ավելի շատ սիմվոլիկ և պատմական նշանակություն ունի: Այդ կամուրջով երկաթգծեր չեն կառուցվելու և բեռնատարներ չեն երթևեկելու: Օրինակ հայերը կկարողանան այցելել Անի, կլինի տուրիստական հոսքեր: Թուրքիային այդ բացումը հետաքրքիր չէ, դրանով շահագրգռված է Հայսատանը և նրանք փորձում են այն օգտագործել քաղաքական նպատակներով՝ զիջումներ կորզելու համար՝ մասնավորապես Սյունիքի միջանցքը:


-Ըստ մասնագետների՝ սահմանի բացմամբ վերականգնվում է այսպես կոչված Մետաքսի ճանապարհը և կապը Չինաստանի հետ: Սա հնարավո՞ր է:


-Մետաքսի ճանապարհը՝ չինական կողմի մշակմամբ այդ տեղով չի էլ անցնում: Այդ հայտարարություններն արվում են զուտ պատմական քարտեզներին նայելով: Անիի կամուրջը չինական նախագծի մեջ չի մտնում:


-Եթե սահմանի բացումը տնտեսության մեջ էական փոփոխություն չի ուենենալու, կարո՞ղ ենք ենթադրել, որ նպատակը տնտեսական չէ:


-Անշուշտ, այստեղ կարևոր է քաղաքական և անվտանգային գործոնը: Այդ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա նվազեցնել սպառնալիքները: Այդ տեսանկյունից բոլոր կառավարությունները քայլեր են իրականացրել, բայց դա էլ որպես այդպիսին երաշխիք չէ: Հունաստանն էլ Թուրքիայի հետ ուներ բաց սահման, սակայն դա չխանգարեց, որ Թուրքիան հարձակվի և Հյուսիսասյին Կիպրոսը գրավի: Նույնը եղավ նաև Սիրիայի պարագայում: Կարևոր է նաև, որ Թուրքիան ներկրվող ապրանքների նկատմամբ հատուկ սահմանափակումներ է կիրառում, ընդհուպ կարող է այս կամ այն ապրանքի նկատմամաբ 48 տոկոս մաքսատուրք սահմանել: Այդ տեսանկյունից բավականին պաշտպանված է: Էներգակիրներն էլ իրենց մոտ 10 անգամ ավելի մատչելի են, քան Հայաստանում: ՀՀ-ն տնտեսական առումով չի կարող մրցակցել Թուրքիայի հետ: ՀՀ-ն Թուրքիային հետաքրքիր է միայն միջանցքի առումով, որը կապահովի կապը թուրանական երկրների միջև:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular