ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սեյսմիկ դիվանագիտության» փլատակները. Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին օրերին հայկական հասարակական-տեղեկատվական դաշտում ինտենսիվ քննարկվում է Թուրքիայիում աղետալի երկրաշարժի հետևանքով ՀՀ գործող վարչախմբի կողմից հայտնած ցավակցությունների շքերթն ու հումանիտար օգնությունը:

Անխոս, հարևան երկրում տեղի ունեցած աղետի պարագայում ցուցաբերվող կարեկցանքը, համերաշխությունը և օգնությունն ընկալելի են մարդասիրական տեսակետից, իսկ թե ինչու է

հայ հասարակությունն այդպես բուռն արձագանքում՝ ներկայացրել եմ օրեր առաջ:

Հիմա կցանկանամ դիտարկել մեկ այլ հանգամանք, այն է՝ երկրաշարժը որպես առիթ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման:

Եթե 2008-2009 թթ-ից իրականացվող հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ստացել էր «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, ապա այն, ինչը փորձում է անել նիկոլական ոհմակն այսօր, օգտվելով երկրաշարժից առաջացած հետևանքներից, կարելի է կոչել «սեյսմիկ դիվանագիտություն»:

Քանիցս բարձրաձայնել ենք վերոնշյալ թվականների և վերջին հայ-թուրքական գործընթացների միջև սկզբունքային տարբերությունները:

Ընդամենը հիշեցնեմ, որ 2008-2009-իրին հայ զինվորը կանգնած էր Հորադիզում, իսկ այսօր՝ Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա է:

Այս փաստն ընդգծում է, թե ինչպիսի ելակետային հսկայական տարբերություններ կային հայկական դիվանագիտական, բանակցային դիրքերի, Հայաստանի տարածաշրջանային կշռի դեպքում այն տարիներին և այսօր:

Մյուս հանգամանքն այն է, որ եթե նախորդ գործընթացը թուրք-ադրբեջանական հարաբերությունները, կապերը բաղդատելու, տրոհելու, առանձին երկու սեկտորի՝ «ԼՂ-ն առանձին, հայ-թուրքական հարաբերությունն առանձին» լոգիկայի մեջ էր, ապա Նիկոլի օրոք սկիզբ առած գործընթացն ամբողջությամբ առաջնորդվում է եռանկյունու տարամաբանությամբ, որտեղ Երևանը մնացել է Անկարայի և Բաքվի արանքում և պաշտոնական Թուրքիան չի էլ թաքցնում, որ այս ամբողջ գործընթացը համաձայնեցնում է և պայմանավորում է հայ-ադրբեջանական, այսպես կոչված «խաղաղության» պայմանագրով, «Զանգեզուրի միջանցքով» և այլն:

Միամտություն է կարծել, որ «սեյսմիկ դիվանագիտությունը» կարող է բերել լուրջ տեղաշարժերի թուրքական իշխանությունների ընկալումների մեջ դեպի Հայաստանի խնդիրներ:

Այն փաստը, որ անգամ երկրաշարժի օրերին Էրդողանը հիշատակել է Թուրքիայի՝ Ադրբեջանի կողքին լինելու հանգամանքը ղարաբաղյան պատրազմում, պետք է որ սառը ցնցուղ լիներ այն դեղնակտուց,պոռոտախոս, մեծամիտ պատասխանատուների համար, որոնք այսօր զբաղվում են հայ-թուրքական հարաբերություններով:

Այսօվա Հայաստանը Թուրքիայի համար «ճ» կլաս է՝ իր ամեն ինչով, այդ թվում՝ հումանիտար օգնությամբ եւ ցավակցություններով։

Որպես հակառակի ակնբախ օրինակ կարող եք դիտարկել երկրաշարժից հետո Հունաստանի հետ զարգացումները՝ թուրք-հունական ԱԳ նախարարների կատարմամբ։

Այն, որ «սեյսմիկ դիվանագիտությունը» որևէ դրական տեղաշարժի հայ ժողովրդի համար չի բերելու, դա ակնհայտ է, ավելին՝ կա մեծ վտանգ, որ այդ դիվանագիտության փլատակների տակ կրկին կմնան Հայաստանը, Արցախը և հայկական շահը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular