ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալաթիայի տոնովաճառն այսօր էլ չի բացվելու. խախտումները դեռ չեն վերացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մալաթիայի» տոնավաճառն այսօր էլ չի բացվելու, քանի որ խախտումները վերացնելու աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիայի» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Գիշերն էլ ենք աշխատանքները տանում, որպեսզի ավարտենք: Առայժմ չենք ավարտել, բայց մոտ ենք ավարտելուն: Երբ աշխատանքներն ավարտվեն, հաջորդ օրը կբացվի տոնավաճառը»,- ասաց տոնավաճառի տնօրենը:

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից փակվել է։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, մյուսների համար՝ տոնավաճառի տնօրենի խոսքով՝ երկար ժամանակ է պետք։

Տոնավաճառի աշխատակիցները փետրվարի մեկին, բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել, մինչեւ հայտնաբերված խախտումները վերացնելը։

Տոնավաճառի տնօրենը աշխատակիցներից մի քանիսի եւ տեսչական մարմնի ներկայացուցիչնեի հետ կարճ զրույցից հետո, 2 օր առաջ հայտարարել էր, որ գնում են  տեսչական մարմին՝ քննարկելու անելիքները։ Շուկայի սեփականատերը աշխատակիցներին էլ հորդորել էր դադարեցնել բողոքի ակցիան եւ տուն գնալ։

Տեսչական մարմնում ունեցած հանդիպման արդյունքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ այսօրվանից տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի մասնագետների ներգրավմամբ, հստակ եւ ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են հրդեհի սպառնալիք լինել։ Այս խնդիրները վերացնելուց հետո միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

Փետրվարի 2-ին մեզ հետ զրույցում տոնավաճառի տնօրենն ասել էր, «Մալաթիայի» տոնավաճառը շաբաթ օրը կվերսկսի աշխատանքը, եթե մինչեւ այդ վերացվեն այն խախտումները, որոնք Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանձնարարել է հրատապ կարգով վերացնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular