ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը մշակել է արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու ծրագիր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը մշակել Է տիեզերական ուժերի զարգացման ծրագիր, որը նախատեսում է երկրամերձ ուղեծիր արձակված արբանյակների զանգվածի ավելացում մինչև 4 տոննա և դրանք գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու հնարավորության ապահովում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Իրանի պաշտպանության նախարարության տիեզերական խմբի պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ահմադ Հոսեյնին նշել է, որ արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու անհրաժեշտությունը պայմանավորված է Իրանի կարիքներով։

«Նախկինում պաշտպանության նախարարությունը տարբեր ժամանակներում ուղեծիր Է դուրս բերել չորս արբանյակներ: Բայց հիմնականում դրանք եղել են մինչև 50 կգ զանգվածով սարքեր, որոնք դուրս են բերվել 250-450 կմ բարձրության վրա։ Այժմ մեր կարիքները թելադրում են 100 կգ-ից մինչև 4 տոննա զանգվածով արբանյակներ երկրամերձ ուղեծիր արձակելու և դրանք մինչև 36 հազար կմ բարձրությամբ ուղեծիր (գեոստացիոնար ուղեծիր) դուրս բերելու անհրաժեշտությունըե, – մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը։

«Պլանավորվում է, որ չորս տարի անց Իրանի պաշտպանության նախարարությունը կունենա ամբողջ անհրաժեշտ սպեկտրի արբանյակները, տանող հրթիռներիը, տիեզերակայանները և ուղեծրային կայանները: Տանող հրթիռների կատարելագործման բնագավառում մենք աշխատում ենք «Սիմուրգ» և «Զուլ Ջանա» տիպի արտադրանքների արդիականացման համար, որի արդյունքները շուտով կհրապարակվեն», – հավելել Է նա։

Պաշտոնյան հավելել է, որ այս տարի (խմբ.՝ ըստ իրանական տոմարի՝ այն սկսվել է 2022 թ. մարտի 21-ին) հաջողությամբ փորձարկվել է «Սաման» տիեզերանավը, որը մշակվել է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից և նախատեսված է արբանյակները մի ուղեծրից մյուսը տեղափոխելու համար։

«Մենք մտադիր ենք հասնել միաժամանակ մինչև 10 արբանյակ արձակելու հնարավորության: Ուստի որոշում Է ընդունվել նոր տիեզերակայան ստեղծել երկրի հարավ-արևելյան Չաբահարի շրջանում, բացի Սեմնանի նահանգում գործող տիեզերակայանից: Նախագծվում է «Սորուշ» տանող հրթիռը, որը պետք է ապահովի արբանյակների դուրսբերումը գեոստացիոնար ուղեծիր, և որի առաջին արձակումը նախատեսված է 2025-2027 թվականներին», – նշել է Հոսեյնին։

Իրանն իր տիեզերական ծրագիրն սկսել Է իրականցնել է 2004 թ.-ին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին Իրանն աշխարհի այն ինը երկրներից մեկն Է, որոնք արբանյակներ են արտադրում:

Իրանը ՄԱԿ-ի՝ 1959 թ.-ին ստեղծված Տիեզերական տարածության խաղաղ նպատակնեով օգտագործման կոմիտեի 24 հիմնադիր երկրներից մեկն է: 2017 թ.-ին Իրանում բացվել Է Իմամ Խոմեյնիի անվան տիեզերական կենտրոնը՝ ազգային օդատիեզերական արդյունաբերության խնդիրները լուծելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular