ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պակասել է սերը ընտանիքում, դրա համար արտաքին խառնակիչ ուժերը բաժանեցին այն․ ԱՀ թեմի առաջնորդի կոչը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի թեմի առաջնորդի կոչը երիտասարդներին․

«Սիրելի երիտասարդներ,

Մեր աղոթքն ու ջերմագին շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ երիտասարդների և նրանց կյանքը իմաստավորող Սիրո համար բարեխոս հռչակված Սուրբ Սարգսի տոնի առիթով։ Բազմիմաստ ու անչափ կարևոր է այս տոնի խորհուրդը հատկապես ներկա օրերում, երբ մեր երկիրը անցնում է ծանր փորձությունների միջով։

Զորական, երիտասարդություն և ընտանիք․ Այս երեք կարևոր գաղափարներն են մեր մտապատկերում հայտնվում, երբ խորհում ենք Սուրբ Սարգսի կերպարի և նրան նվիրված եկեղեցական տոնի մասին։ Դարեր առաջ հաստատված տոնը կարծես թե ազգի փրկության բանալիներ ու բանաձևեր է տալիս ներկա ժամանակի համար։ Եվ սա բնական է, քանի որ այն Սիրո տոն է, իսկ Սերը երբեք չի անհետանում (Ա Կոր․ 13։8) և միշտ էլ ժամանակակից է։

Կարիք չկա խոսքերի գեղեցկությամբ ու շատությամբ բացատրելու, թե ով է զինվորն ու զորականը Հայոց ազգի համար, որովհետև վերջին գոյապայքարից հետո դեռ չեն սպիացել մեր վերքերը, դեռ թարմ են հիշողությունները մեր նահատակ տղաների սխրանքների մասին, որոնց մեծամասնությունը ձեր նման երիտասարդներ էին։

Սիրելի երիտասարդներ, դուք եք մեր երկրի գոյության շարժիչ ուժը, որովհետև ձեր շարքերից են ծնվում երկրի պաշտպաններ ու կազմվում նոր ընտանիքներ։ Թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրը, մեծապես կախված է ձեր այսօրվա կեցվածքից ու դավանած արժեքներից։ Եթե հետադարձ հայացք գցենք ոչ վաղ անցյալին, կտեսնենք որ արցախյան շարժման հիմքերում կանգնած էին համալսարանական երիտասարդները՝ Ձեր հայրերն ու մայրերը, որոնք այդ շարժումն իր լրումին հասցրեցին իրենց պայքարով ու նահատակությամբ։

Հաջորդ արժեքը ազգային մեր կյանքում Հայ Ընտանիքն է։ Որպեսզի ավելի ընկալելի լինի ընտանիքի արժեքն ու դերը, տեղին ենք համարում մեջբերել Մուրացանի խոսքը, որ հնչում է Գևորգ Մարզպետունու բերանով․ «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է․․․ զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ․․Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որթնած, այնպես և կանգուն չի մնա այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հեռու է սերը, միությունը, առաքինությունը և նամանավանդ Աստծո երկյուղը»։ Ցավոք սրտի այսօր մեր երկիրը անկայուն ընտանիքների, ամուսնական դավաճանությունների ու բաժանումների պակաս չունի։ Այսօր վտանգված է Հայ Ընտանիքի համակարգը, և փորձում են բազմատեսակ եղանակներով աղավաղել ավանդական ընտանիքի և հայի սրբազան օջախի գաղափարը։

Սիրելիներ, ամուսնությունը երիտասարդական հույզերից և զգացմունքային զեղումներից ավելին է, և այն ենթադրում է գիտակցված ու կամավոր հանձնառություն, փոխադարձ հարգանք ու հասկացողություն։ Երբ սիրահարությունը անցնում է, իսկ դա հիմնականում անխուսափելի է, առաջ է գալիս միությունը պահելու խնդիր։ Պետք է լրջորեն մոտենաք ամուսնության խորհրդին, կյանքի ընկեր ընտրեք ոչ միայն զգացմունքներով, այլ նաև ձեզ տրված բանականությամբ։ Եթե Աստծո առաջ խոստացել եք մինչև ի մահ տեր և պաշտպան լինել իրար, ապա արեք ամեն ինչ, որ ոչինչ չխախտի ձեր միությունը, եթե չեք ուզում զոհել ձեր ընտանիքը, երբեմն զոհեք ձեր շահերը։ Ջանացեք սիրահարվածությունը վերածել մնայուն Սիրո։

Ի՞նչն է այսօր խանգարում մեզ գործելու նույն նախանձախնդրությամբ։ Այսօր, երբ Մայր Հայաստանն ու Արցախը որպես ծնող և զավակ արհեստականորեն բաժանված են իրարից, երբ զավակները հեռու են իրենց ծնողներից, հարազատները իրար ներկայություն վայելելու հնարավորությունից, Ձեր վրա է նորից մեր հույսն ու հավատը, սիրելի՛ երիտասարդներ, որ չեք կորցնի ձեր արժանապատվությունը և տեր կլինեք մեր սրբազան երկրին։

Ցավոք պակասել է սերը մեր ընտանիքներում, պակասել է սերը նաև մեր մեծ ընտանիքում՝ մեր հայրենիքում, դրա համար էլ հնարավոր եղավ արտաքին խառնակիչ ուժերին բաժանել մեր ընտանիքը։ Ուստի սիրելիներ, Սուրբ Սարգսի տոնի խորհրդի շուրջ համախմբված և քաջ գիտակցելով, որ հիմնականում մեզանից է կախված մեր ընտանիքի փրկությունը, լցվենք սիրով, համբերությամբ, նեղություններին դիմագրավելու վճռականությամբ, և կտեսնենք, որ Աստված նորից պիտի օրհնի մեր միությունն ու կշնորհի մեզ խաղաղ և բարօր կյանք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular