ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը․ ՔԿ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ի.-ն, ունենալով «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանելով հիշյալ կարգավիճակը, ստանձնել է քաղաքացուն պարտք մնացած գումարի վերադարձման հարցի լուծումը: Հիշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով Գ.Ի.-ն, 2022 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ն.Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում հանդիպելով վերոնշյալ քաղաքացուն և ճշտելով վերջինիս պարտք մնացած գումարի չափը` 12.900 ԱՄՆ դոլարը, նրան վստահեցրել է, որ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով պարտապանը հիշյալ գումարը կվերադարձնի մասնաբաժիններով:

Բացի այդ, Գ.Ի.-ն, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2022թ. օգոստոս ամսին տեղեկանալով քաղաքացու կողմից երեք խողովակների ենթադրյալ գողության դեպքի և դրանց վերադարձման կապակցությամբ առաջացած վեճի մասին, 2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հանդիպել է վերջինիս, որի ընթացքում նրանից ճշտումներ կատարելով հափշտակված առարկաների, դրանց քանակի, գտնվելու վայրի վերաբերյալ, վստահեցրել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով հիշյալ վեճը լուծելու մասին: Այնուհետև վերջինիս հայտնել է նաև, որ նշված հարցի հետ կապված նրան դիմողներին տեղեկացնի իր ներգրավվածության և անհրաժեշտության դեպքում իր կողմից նրանց հետ կապվելու մասին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ.Ի.-ն, 2022թ. սեպտեմբերի 21-ին իր անօրինական ազդեցության միջոցով ստանձնել է նաև երկու քաղաքացիների միջև մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը: 2022թ. սեպտեմբերի 20-ին, երթևեկության ընթացքում միմյանց երթևեկությանը խոչընդոտելու, դրա հետ կապված պարզաբանումների ընթացքում քաղաքացիներից մեկի կողմից զենք ցուցադրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ներկայացել է որպես Գ.Ի.-ի մտերիմ: Տեղյակ լինելով Գ.Ի.-ի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքի մասին՝ վիճաբանության մյուս մասնակիցն այդ պահին դադարեցրել է հիշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումները:  Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին,  Գ.Ի.-ի մտերիմը տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացրել է վերջինիս: Նույն օրը՝ ժամը 00:25-ին, հանդիպում է տեղի ունեցել Գ.Ի.-ի և վերոնշյալ անձանց միջև, որի ընթացքում Գ.Ի.-ն, իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը օգտագործելով, լուծել է առաջացած վեճը:

Պարզվել է նաև, որ, Գ.Ի.-ն, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը,  2.300.000 ՀՀ դրամ պարտք եղած գումարը չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը իրեն դիմած 53-ամյա տղամարդու օգտին լուծելու համար, 2022թ. հոկտեմբերի 25-ից սկսած զանգահարել է պարտապանին և պահանջել վերադարձնել պարտք եղած գումարը՝ նպատակադրվելով հիշյալ գումարից ստանալ անօրինական օգուտ, իսկ դրանից 200.000 ՀՀ դրամը տրամադրել իր և 53-ամյա տղամարդու ընդհանուր ծանոթին: Պարտապանի կողմից տարբեր պատճառաբանություններով գումարի վերադարձը հետաձգելու վերաբերյալ վերջինիս և Գ.Ի.-ի միջև տեղի ունեցած խոսակցությունների ընթացքում վերջինս պարբերաբար սպառնացել է պարտապանին իր հեղինակությունն ու հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել նրա նկատմամբ, որի արդյունքում վերջինս 2022թ. նոյեմբերի 12-ին վերադարձրել է պարտք եղած գումարից 400.000 ՀՀ դրամ, իսկ նոյեմբերի 17-ին՝ 900.000 ՀՀ դրամ, որը, սակայն, Գ. Ի.-ն չի փոխանցել գումարի իրական պարտատիրոջը և որպես անօրինական օգուտ տնօրինել է անձամբ:

Գ. Ի.-ն և ներկայացված վերոնշյալ դրվագներից վերջինում նրան դիմած 53-ամյա տղամարդը ձերբակալվել են։

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Ի.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 53-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Գ.Ի-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս անձի նկատմամբ՝ գրավը։

Վարույթի շրջանակներում Երևան քաղաքի և Արմավիր քաղաքի ավելի քան 10 հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր, առարկաներ, ինչպես նաև թմրամիջոց։

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular