ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քուվեյթում բացվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 31-ին Քուվեյթի ազգային վարժարանում տեղի ունեցավ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում բացման ելույթներ ունեցան վարժարանի տնօրենը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը,  «Արմաթ» կրթական ծրագրի տասնամյակի ձեռքբերումները ներկայացրեց ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, ապա Քուվեյթի «Արմաթ» լաբորատորիայի սաները ներկայացրին իրենց աշխատանքները։ 

Բացմանը ներկա էին Քուվեյթի պետական այրեր, ապագա գործընկերներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ, ուսանողներ, ինչպես նաև Քուվեյթի եկեղեցիների, մասնավոր դպրոցների և քոլեջների ներկայացուցիչներ։

Նույն օրը տեղի ունեցավ նաև հանդիպում Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնական գործակալության  (CAIT) գլխավոր տնօրենի պաշտոնակատար դոկտոր Ամար Ալհուսեյնու հետ։ Այնուհետև տեղի ունեցավ այց Քուվեյթի հայկական եկեղեցի։
Հիշեցնենք, որ հունվարի 29 - փետրվարի 2-ը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող պատվիրակությունն աշխատանքային այցով Քուվեյթում է։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, Arloopa ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը և  SmartGateVC համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։ 
Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի և վերջինիս հնարավորությունների ճանաչելիությունը, ներկայացնել այն Քուվեյթի ոլորտային պետական գործակալություններին, ներկայացնել հայկական ընկերությունների (ներառյալ ստարտափների) հետ ներդրումային և համագործակցային հնարավորությունները, հաստատել կապեր ՏՏ մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև ներկա գտնվել Քուվեյթի ազգային վարժարանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացմանը։ 

Հունվարի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը և իր հնարավորությունները» թեմայի ներկայացումը Քուվեյթի մասնավոր ընկերությունների հետ հանդիպումների ընթացքում, որն ուղեկցվեց հարց ու պատասխանով։ Այնուհետև պատվիրակությանը մասնակցեց Քուվեյթում Հայաստանի դեսպանության ընդունելությանը։

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ հանդիպում Ազգային տեխնոլոգական ձեռնարկությունների ընկերության գործադիր տնօրեն պարոն Անաս Միրզայի հետ։

Հիշեցնենք, որ Քուվեյթում «Արմաթ» լաբորատորիան սկսել է իր աշխատանքները դեռ նախորդ տարվա աշնանը, սակայն բացման արարողությունը նշանակվել է հունվարի 31-ին՝ բոլոր հետաքրքրված կողմերին աշխատանոցի առաջին արդյունքները ներկայացնելու նպատակով։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular