ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը․ Պիտեր Ստանո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵՄ-ում հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է դառնա ԵՄ-ի և Ռուսաստանի միջև մրցակցության պատանդ, ՌԻԱ Նովոստիին ասել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը Հայաստանում տարածաշրջանի կարգավորման նպատակով նոր երկամյա եվրոպական առաքելության մեկնարկին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է դառնա տարբեր դերակատարների միջև որևէ մրցակցության պատանդ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը սխալվում է՝ համարելով, որ ԵՄ-ի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործում ուղղված է Ռուսաստանի դեմ։ «Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը՝ որպես ուղղված Ռուսաստանի դեմ, մեր ընդհանուր հարևան տարածաշրջանում: Ամենակարևորը, դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ։ ԵՄ-ն, իհարկե, կապի մեջ է եղել նաև Ադրբեջանի իշխանությունների հետ այս հարցով»,- պարզաբանել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ «ԵՄ-ն նույնպես տեղյակ է Ռուսաստանի դերի մասին 2020 թվականի նոյեմբերին բախումները դադարեցնելու գործում»։

«Այս առաքելությունը քաղաքացիական է և կծառայի որպես առանցքային տարր՝ աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք արվում են ԵՄ-ի կողմից: Եվրամիությունը ստանձնել է այդ դերը երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը։ 

Նրա խոսքով՝ առաքելության նպատակը, մասնավորապես, տեղում բնակչության անվտանգության ու վստահության ամրապնդումն է:

«Բոլոր մյուս լուրերն ու շահարկումները, որոնք այս օրերին շրջանառվում են սոցիալական ցանցերում, լիովին անհիմն են»,- եզրափակել է պաշտոնյան։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular