ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմաթը» մեծ հաջողություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս. ԱՏՁՄ-ն ամփոփում է 2022 թվականն ու ներկայացնում այս տարվա ծրագրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ ասուլիս, որի հիմնական նպատակը միության նախորդ տարվա աշխատանքների ամփոփումն էր, ինչպես նաև 2023 թ.-ին սպասվելիք խոշոր նախագծերի ներկայացումը:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ միության բոլոր ծրագրերն ուղղված են IT համայնքի զարգացմանը: «Առաջնային կարևորություն ենք տալիս մեր կրթական ծրագրերին: «Արմաթը» մեծ հաջողություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս: Անցած տարի սկսեցինք աշխատել «Արմաթի» միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ: Կրթությունն այն հիմնական ուղղությունն է, որը բերում է ոլորտի զարգացմանը: Հիմա մշակում ենք «Արմաթ 2»-ը, որի միջոցով էլ ավելի խորը գիտելիքներ կփոխանցենք երեխաներին: Անցած տարվա արդյունքներն ամփոփելով՝ կարող ենք նշել, որ մեր ոլորտում մեծ փոփոխություններ են եղել: Մասնագետների բավականին մեծ ներհոսք է եղել, ինչն ունեցել է նաև իր դրական արդյունքը»,-նշեց Եսայանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով, վերջին տարիների ընթացքում միությունն էապես խթանել է ոլորտի զարգացումը: «Այս տարիների ընթացքում միությունը 50-ից ավելի օրենսդրական ակտի հեղինակ է: Մեր խնդիրը ոլորտի հեղինակության բարձրացումն է Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Մեր երեխաներն ու երիտասարդները պետք է հետաքրքրված ու շահագրգռված լինեն տեխնոլոգիական ոլորտում կրթություն ստանալու ուղղությամբ»,-ասաց նա: Հավելեց` միությունը ռազմավարական 5 ուղղություն ունի` Հայաստանի դիրքավորումը որպես առաջատար բարձր տեխնոլոգիական երկիր, գիտության և հետազոտության զարգացումը, էլեկտրոնային կառավարումը, ռազմարդյունաբերությունը, կրթության և աշխատուժի զարգացումը: «Առաջին մասով 2022 թ.-ին բավականին լայնածավալ աշխատանք ենք սկսել տեխնոլոգիական ոլորտի բրենդինգի աշխատանքների առումով: Պատրաստվել է փաստաթուղթ, այն անցել է բոլոր փուլերով և արդեն մարտին տեղի կունենա Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը: Գիտահետազոտության ոլորտի մասով անցած տարվա մեր հիմնական ձեռքբերումը «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» հարթակի ստեղծումն է: Այն մեր, հինգ համալսարանների ու գիտահետազոտական հաստատությունների և կառավարության համատեղ հարթակն է, մեր նպատակը հինգ ուղղություններով, բայց հատկապես կրթական և գիտահետազոտական ուղղություններով ծրագրեր իրականացնելն է: Ակնհայտ էր, որ ռազմարդյունաբերությունը պատերազմից հետո պետք է լիներ ԱՏՁՄ-ի հիմնական ռազմավարական ուղղություններից մեկը: Կազմակերպել ենք մի շարք քննարկումներ ռազմարդյունաբերական ընկերությունների ներգրավմամբ, սա այն թեման է, որը շատ բարձրաձայնել, սակայն, չենք կարող: Կրթության և աշխատուժի զարգացումը մեր աշխատանքի ամենածավալուն հատվածն է: Ամենամեծ ծրագիրը «Արմաթ» լաբորատորիաների զարգացումն է: 2022 թ.-ին 32 նոր լաբորատորիա ենք ներդրել: Այս տարի մտադիր ենք 50 լաբորատորիա բացել Հայաստանում և 50-ը վաճառել արտերկրում: Այսօր «Արմաթ» լաբորատորիաներ ունենք Ֆրանսիայում, Քուվեյթում, Գերմանիայում և այլուր: Ստեղծվել է «Արմաթն օդում» 12 լաբորատորիա, որոնք ավելի խորացված ուսուցում են մատուցում օդային ռոբոտաշինության ոլորտում: Ծրագիրն իրականացվել է Արցախում և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում»,-ընդգծեց Չոբանյանը:

Միությունն անցած տարի միայն «Արմաթ» ծրագրի շրջանակներում 15-ից ավելի միջոցառումներ են իրականացվել: «Բացի դա, անցած տարի Իջևանում և Արցախում ևս նորարարական նախագծեր ենք մեկնարկել»,-հավելեց միության գործադիր տնօրենը:

Միության 2023 թ.-ի ուղղությունները ևս մնում են նույնը: «Ունենք որոշակի առաջնահերթություններ, այն է` Համապարփակ պաշտպանության համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքները և այն պետական ծրագիր դարձնելը, երկրորդն Արցախն է: Նոր իրավիճակ ունենք պատերազմից հետո: Պատերազմը շարունակվում է հիբրիդային տեսքով, տեխնոլոգիական ոլորտը պետք է առավելագույն ջանք գործադրի այս գործընթացում դերակատարություն ունենալու առումով: Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք ոչ միայն անվտանգության, այլ նաև Արցախի հետ կապված ծրագրերին»,-նշեց Հ. Չոբանյանը:

Այս տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը լինելու է մարտի 10-12-ը կայանալիք «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսն ու համաժողովը: Միջոցառումը նախապես ծրագրված էր իրականացնել նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով այն հետաձգվեց: Ի դեպ, մարտին կայանալիք միջոցառումը չի բացառում աշնանը «ԴիջիԹեք 2023» միջոցառման կազմակերպումը: Մյուս կարևոր իրադարձությունը մարտի 18-ին Գլենդելում «Արմաթ» լաբորատորիայի բացումն է:

Լուսինե Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular