ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի դեղատներում իրավիճակը ճգնաժամային է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու  փակման պատճառով Արցախի  դեղատներում  որոշ տեսակի դեղամիջոցների եւ մանկական կերերի անհրաժեշտությունն ավելի է զգացվում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի մայրաքաղաքում գործող «Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցի դեղագետ Շուշան Նազարեթյանն ասել է, որ այս պահի դրությամբ  կաթնախառնուրդների, մանկական տակդիրների ու հակաբիոտիկների մեծ պահանջարկ կա։ «Մինչև 6-7 տարեկան երեխաների համար պետք են հեղուկ հակաբիոտիկներ` ի հայտ եկող ինֆեկցիոն պրոցեսները կանխարգելելու համար, իսկ հեղուկ հակաբիոտիկներ ընդհանրապես չկան։ Նույն տարիքային խմբի  երեխաների համար չկան նաև ջերմիջեցնող դեղեր։ Փոխարինող դեղամիջոցներով մեկ-երկու շաբաթ կարողացել ենք խնդրին լուծում տալ, բայց դրանք էլ են արդեն սպառվել»,- ներկայացրել է Նազարեթյանը։

Նրա հավաստմամբ՝  ցանցում չկան  նաև շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված  դեղամիջոցներ, ինսուլինի ներարկիչներ։  Եվ եթե այս իրավիճակը պահպանվի ևս մեկ շաբաթ, ապա դեղատունը լրիվությամբ կդատարկվի։

«Լի Ֆարմա» դեղատան դեղագետ Լիլիթ Բարսեղյանի խոսքով՝ քաղաքացիների շրջանում մեծ է ջերմիջեցնող ու զարկերակային  ճնշումը կարգավորող դեղերի պահանջարկը։ «Հակաբիոտիկների  քանակը նույնպես խիստ սահմանափակ է։ Շրջափակումից հետո երեք անգամ ստացել ենք երեխաների համար նախատեսված ջերմիջեցնողներ, շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցներ։ Ստացել ենք նաև սահմանափակ քանակությամբ  մանկական կերեր.  դրանք էլ արդեն վերջանում են։ Հուսանք` մոտ օրերս համալրում կունենանք, ինչի համար շատ շնորհակալ կլինենք»,- ասել է Բարսեղյանը՝ ընդգծելով` դեղամիջոցները վաճառվում են նախկին գներով։

Ստեփանակերտում գործող «Էլեն» դեղատան սեփականատեր, դեղագետ Էլեոնորա Գրիգորյանի խոսքով`  շուրջ 40 տարվա ընթացքում նման իրավիճակում չէին հայտնվել։ «Դեղատունը գրեթե դատարկ է։ Քաղաքացիների մեծ մասն էլ առաջին անհրաժեշտության դեղորայքի կարիք ունի։ Գնային որևէ փոփոխություն չկա։ Շատ հաճախ, հանգամանքներով պայմանավորված, բնակիչներին նույնիսկ անվճար ենք  տրամադրում եղած դեղորայքը»,-հավելել է Գրիգորյանը։

Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular