ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից․ Սոնա Շահգելդյանը մանրամասներ է հայտնել Ամանորին մեքենան թալանելու և իր երաժշտական գործունեության ընթացքում առաջացած խնդրի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երգչուհի Սոնա Շահգելդյանն անդրադարձել է իր մեքենան վնասելու և մեքենայից գումար հափշտակելու դեպքին։

Երգչուհին, ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Իմ շատ սիրելի ընկերներ, հետևորդներ, անսահման զանգեր եմ ստանում և՛ շնորհավորական, և՛ անհանգստացած վերջի դեպքերի հետ կապված: Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլորին և ասեմ հետևյալը․ ովքեր տեղյակ չէին, դեկտեմբերի 31 -ի առավոտյան, կոտրել էին մեքենայիս ապակին՝ փորձելով վնասել մեքենաս: Կարծում եմ, որ դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից, Ամանորի գիշերն ինձ վատություն անելու համար։ Այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, ովքեր զբաղվում են այս գործով: Եթե տվյալ հանցագործի նպատակն էր ինձ վատություն անել, որ ես չգնայի նկարահանումների կամ որևէ աշխատանքի, ասեմ՝ գտնվեցին բարի մարդիկ, ովքեր արագ արձագանքեցին խնդրին և վերականգնեցին մեքենայիս ապակին: Իսկ ահա օրվա ավարտին մի շարք տեխնիկական խնդիրներ առաջացան, որի նպատակն էր խաթարել երաժշտական գործունեությունս: Դա ևս անցավ բարեհաջող և ապացուցեցի ևս մեկ անգամ, որ նման խնդիրների դեպքում անգամ, ես ունեմ մեծ ձայնային տվյալներ և խնդիր չունեմ ֆանագրամա երգելու: Այսպիսով, ամփոփելով նախորդ տարին, հավելեմ, ամեն խնդիր անցողիկ է, երբ կողքիդ կան հրաշալի ու հատուկենտ ընկերներ ու խումբ: Ցանկանում եմ, որ այս տարի չհանդիպեք ոչ մի դժվարության, իսկ հանդիպելուց, հաղթահարեք հեշտությամբ: Ուզում եմ՝ ապրենք խաղաղ ու առողջ, թող բոլոր զինվորները տուն գան և երջանկացնեն իրենց մայրերին, քույրերին, կանանց և ընտանիքի մյուս անդամներին: Շնորհակալ եմ անհանգիստ լինելու համար: Անչափ շոյված եմ ձեր արձագանքներից: Իսկ ես խոստանում եմ, որ չեմ դադարելու աշխատել և ձեզ մատուցել որակյալն ու հաճելին: Ես լավ եմ, ամեն բան լավ է, շատ շնորհակալ եմ ձեզ, թող Աստված ների մեղավորին, իսկ ձեզ պես մաքուր սրտով մարդկանց թող տա լավագույնը:
Միշտ ձեր՝ Սոնա Շահգելդյան»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular