ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է. կան զոհեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա բնակավայրում ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ժամանակավոր տեղակայման վայրին ուկրաինական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է 63 զինծառայող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 2-ին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը ամերիկյան արտադրության HIMARS համակարգերից 6 ռեակտիվ արկ են արձակել Մակեևկայի ուղղությամբ, որոնցից 2-ը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:

Մակեևկային հարվածը հասցվել է ամանորյա գիշերը: Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է մինչև 10 միավոր տեխնիկա, սակայն զոհերի թվի մասին տեղեկություններ չի հաղորդել: Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈՒ ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը հաղորդել էր, որ զոհվել է 400 ռուսաստանցի զինծառայող, ևս 300-ը վիրավորվել է:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները ռուսական ԶԼՄ-ներին հայտնել են, որ հարվածի պատճառ է դարձել «զինծառայողների կողմից բջջային կապի ակտիվ օգտագործումը»:

Իսկ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 80 անգամ գնդակոծել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը: Կրակի տակ են հայտնվել 7 բնակավայրեր: Վնասվել է 15 տուն, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի 5 օբյեկտ: 1 խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում հաղորդել է, որ 2023 թ.-ի երկու օրերի ընթացքում ուկրաինական կողմը խոցել է 80-ից ավելի իրանական կամիկաձե-դրոն:

Ուկրաինական կողմը հաղորդում է նաև, որ ռուսական ուժերը հարվածել են Դոնբասի Կրամատորսկի շրջանի Դրուժովկա քաղաքին, որը գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ: Երկու մարդ վիրավորվել է:

Կրամատորսկի շրջանին երեկոյան հասցված հարվածը հայտնվել է ֆրանսիական TMC հեռուստաալիքի եթերում. հաղորդավարի հետ զրույցի ընթացքում թղթակցի մեջքի հետևում ուժգին պայթյուն է որոտացել:

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն էլ դեկտեմբերի 3-ի առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը 6 հրթիռ են արձակել ուկրաինական ենթակառուցվածքների ուղղությամբ, իրականացրել են 52 ավիահարված և 77 գնդակոծություն: Գերատեսչությունը նշում է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու համար ռուսական ուժերի հիմնական հարձակողական գործողությունները կենտրոնացած են Բախմուտի ուղղությամբ:

Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում արդեն 314 օր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular