ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աթենքը փորձում է թուրք-հունական հակասությունները ներկայացնել որպես Թուրքիայի խնդիրներ ՆԱՏՕ-ի հետ. Աքար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հունաստանը փորձում է իր հակասությունները թուրքական կողմի հետ ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ Անկարայի խնդիրներ, տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը։

Աքարը հայտարարել է, որ դադարեցրել է մասնակցությունը խորհրդատվական, վստահության եւ ՆԱՏՕ ընթացակարգային հարցերի վերաբերյալ հանդիպումներին եւ փորձում է կանխել դրանց անցկացումը։ Նախարարի կարծիքով՝ այժմ բոլորն են հասկացել «հունական կողմի խորամանկությունները» եւ այսուհետ ավելի զգույշ կլինեն այս առումով։

Թուրքիայի պաշտպանության նախարարն ավելացրել է, որ Հունաստանը բախվել է տարատեսակ սկանդալների. ե՛ւ գաղտնալսումների, ե՛ւ իմիգրացիոն եւ կոռուպցիոն սկանդալների։ Աքարի խոսքով՝ Հունաստանը նաեւ անհաջողություններ ունի Արեւելյան Միջերկրածովում, եւ դրանք գիտակցում  է հունական հանրությունը։ Այս ամենը ծածկելու համար նրանք փորձում են մեծացնել լարվածությունը Թուրքիայի հետ հարաբերություններում, ասել է Աքարը։

Նախարարը նաեւ ընդգծել է, որ Թուրքիան ոչ մեկին չի սպառնում, նա հուսալի եւ ուժեղ դաշնակից է։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան թույլ չի տա Էգեյան եւ Միջերկրական ծովերում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում անգամ մեկ մղոնով, ուր մնաց թե 12 մղոնով, որոնց մասին հայտարարում են Աթենքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular