ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհը բացվելուն պես Արցախում պետք է իրականացնել տասնյակ նոր նախաձեռնություններ. Արմեն Այվազյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Արցախի ձգձգվող պաշարումը հղի է ծանրագույն հետևանքներով։ Պաշարման գլխավոր նպատակն այն է, որ արցախցիները վերջնականապես հուսահատվեն ու տնով-տեղով ընդմիշտ լքեն հարազատ բնօրրանը։ Այսինքն՝ երկարատև պաշարման թողած հոգեբանական ճնշման հետևանքով Արցախը կարող է հայաթափվել առանց մեկ կրակոց անգամ արձակելու։ Որովհետև, ևս մեկ անգամ ընդգծեմ,  պաշարումը չափազանց արդյունավետ պատերազմական գործողություն է, որն ուղղված է նախևառաջ պաշարվածների դիմադրության կամքը կոտրելու վրա։ 

Ինչևիցե, ճանապարհն առաջիկայում բացվելու է։ Շատ կարևոր է այսօրվանից ծրագրել, թե ինչպե՞ս, ի՞նչ անսովոր քայլերով ու ի՞նչ արդյունավետ միջոցներով ենք գոտեպնդելու մեր արցախցի հայրենակիցներին, որպեսզի նրանք հույսն ու հավատը չկորցնեն, շարունակեն ապրել իրենց տներում և, ինչպես և նախկինում, պատրաստ լինեն դիմակայել թշնամու ոտնձգություններին։

Ազգային պետության ղեկավարությունն այդ ուղղությամբ հատուկ ծրագիր արդեն մշակած կլիներ։ Բայց դե փաշինյանական խամաճիկներն ու՜ր, ազգային շահերով առաջնորդվող կառավարությունն ու՜ր։ Եթե մի բան էլ անեն, այն կրելու է հատվածական, բայց ոչ ծրագրային ու համակարգային բնույթ։
 
Ուստի, կարծում եմ, հիմնական բեռն իրենց վրա պետք է վերցնեն ՀՀ-ում և Սփյուռքում բնակվող գիտակից ու հայրենասեր գործարարները, տարբեր ընկերությունները, հիմնարկները, քաղաքական և հասարակական կազմակերպություններն ու առանձին անհատները։ 

Ճանապարհը բացվելուն պես Արցախում պետք է իրականացնել տասնյակ մեծ ու փոքր նոր նախաձեռնություններ՝ տնտեսական, մշակութային, գիտելիքահեն ու ռազմամարզական բնագավառներում։ Կարճ ասած՝ հոսքը պետք է լինի ՀՀ-ից Արցախ, այլ ոչ թե հակառակ ուղղությամբ։

Պարզապես պետք է մեկընդմիշտ գիտակցել, որ Արցախն ու Սյունիքը Հայաստանի ողնաշարն են, առանց որի ոչ մարդն է մարդ, ոչ էլ երկիրը՝ երկիր»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular