ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … ասեղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով հնագիտական գտածոները  կարելի է հաստատապես պնդել, որ կարելու ասեղների պատմությունը սկսվել է շատ վաղուց, քանի որ դրանք օգտագործել են դեռ մեր դարաշրջանից առաջ ապրող մարդիկ մոտ 40 000 տարի առաջ: Այնուամենայնիվ, անհայտ է, թե ովքեր են դրանք սկզբնապես հայտնագործել և ստեղծել, բայց  կան ապացույցներ այն մասին, թե երբ և որտեղ են հայտնվել առաջին մետաղական կարելու ասեղները, չնայած մինչ այդ դրանք ոսկորից են պատրաստվել: Հնեաբանները Եվրոպայում մետաղից պատրաստված ամենահին կարելու ասեղներ հայտնաբերել են Բավարիայի Մանչինգին տարածքում: Հաստատվել է, որ դրանց արտադրության ժամանակաշրջանը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ դարով:

Այնուամենայնիվ, չի բացառվում, որ այդ ասեղները պարզապես բերվել են այդտեղ, այլ ոչ թե արտադրվել են տեղում: Այդ ժամանակվա կարի ասեղի ականջակը ամբողջովին տարբերվել է ժամանակակից ասեղների ականջակից (մեզ համար դա թելելու սովորական անցք է), Բանն այն է, որ պարզապես ասեղի բութ ծայրը կորացվել է և  դրանով իսկ ձևավորվել է շրջան, որի մեջ էլ անց է կացվել թելը:  Չինաստանում  է հայտնաբերվել առաջին մետաղից պատրաստված կարելու ասեղը: Եվ դա թվագրված է մ.թ.ա. 10-րդ դարով: Գոյություն ունի երկու վարկած, թե ինչպես են այդ ասեղները հասել Եվրոպա: Ըստ մեկ վարկածի ՝ դրանք 8-րդ դարում ներկրվել են  մավրիտանական ցեղերի կողմից, իսկ ըստ մյուս վարկածի  արաբական առևտրականները ասեղները Եվրոպա են բերել  4-րդ դարում: Ասեղների  պատմության մեջ կարևոր իրադարձություն է եղել դամասկոսյան պողպատի գյուտը, հենց այդ ժամանակից էլ  հայտնվել են նոր սերնդի ասեղները: Եվրոպայում կարելու ասեղների առաջին արտադրությունը ստեղծվել է 1370 թվականին, որի ժամանակ  սկսել են արտադրել առանց ականջների ասեղներ: Դրանք պատրաստվել են դարբիննյերի կողմից ձեռքի աշխատանքով: Կարելու ասեղների արտադրությունը ծավալով աճել է  այն բանից հետո, երբ Եվրոպայում 12-րդ դարում մետաղալար ստանալու համար սկսել են օգտագործել գլանումը: 16-րդ դարում (Գերմանիայում) մետաղալարերի ստացման մեթոդը մեխանիզացվել է (դա հնարավոր է դարձել հիդրավլիկ շարժիչի օգնությամբ), և արդյունքում հեղափոխություն է տեղի ունենում կարելու ասեղների արտադրության մեջ: Այդ ժամանակ ասեղների հիմնական արտադրողները եղել են Գերմանիայում (Նյուրնբերգ), ինչպես նաև Իսպանիայում: 1556 թվականին, արդյունաբերական հեղափոխության գալուստով, Անգլիայում ևս հայտնվել են ասեղներ արտադրող ձեռնարկություններ: Արդյունաբերական արտադրությանը բերել է ասեղների գների անկման, ինչն էլ իր հերթին նրանց ավելի մատչելի ապրանքներ է դարձրել, քանի որ մինչ այդ դերձակը կարող էր ունենալ ընդամենը 1-2 ասեղ, և ոչ ավելին: Անգլիայում հաստոցների ստեղծումը (1850 թվական) հնարավորություն է տվել մեր աչքի համար սովորական ականջներով ասեղներ արտադրել, և դա եղել է հեղափոխություն կարելու ասեղների պատմության մեջ և երկիրը դարձել է մենաշնորհային այդ արտադրանքի արտադրության մեջ:

17-րդ դարում կարելու ասեղները Ռուսաստան են ներմուծել գինզեյական վաճառականները: Իսկ մինչ դա դերձակները ստիպված են եղել  օգտագործել պղնձե և բրոնզե ասեղներ: Արծաթե ասեղներ ևս եղել են, բայց միայն հարուստներն են ունեցել դրանցից: Իսկ ահա ոսկուց ասեղներ չեն պատրաստել, այդ մետաղի փափկության պատճառով: Ռուսաստանում ասեղների արդյունաբերական արտադրությունը սկսվել է 1717 թվականից: Պետրոս Մեծի հրամանով  ասեղների արտադրության երկու գործարան է կառուցվել Կոլենցի և Ստոլբցսի (Ռյազանի շրջան) գյուղերում:

Нет описания.

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular