ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի է վերածվում «հաղթանակի պաշտամունքն» ադրբեջանցի դպրոցականների համար. BBC-ի հոդվածը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

BBC լրատվական գործակալությունը «Ինչի է վերածվում «հաղթանակի պաշտամունքն» ադրբեջանցի դպրոցականների համար» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել, որում նշվում է, որ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանում զոհի ռազմատենչ ​​պաշտամունքը փոխարինվել է հաղթանակի ռազմատենչ ​​պաշտամունքով։

«Ծառայություն՝ հայրենիքին, հավատարմություն՝ ժողովրդին, ատելություն, ատելություն, ատելություն՝ թշնամուն»՝ սա կարգախոսներից մեկն է, որը երեխաներին սովորեցնում են որոշ դպրոցներում: Ըստ BBC-ի՝ երեխաներին պարտադրված հայրենասիրական «միջոցառումները» ցույց են տալիս, որ չնայած ռազմական գործողությունների ֆորմալ ավարտին, հարևան ժողովուրդները շատ հեռու են հաշտեցումից։

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանում «հայամետ» բառն իրականում անեծք է, իսկ բոլոր նրանք, ովքեր հայամետ են, ծիծաղի առարկա են դառնում, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հոդվածի հեղինակը նկատում է, որ 2021 թվականից Ադրբեջանի կրթության նախարարությունը հաստատել է, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա կրթության առաջնահերթություն, իսկ դրա զգալի մասը պետք է նվիրվի 44-օրյա պատերազմի ուսումնասիրությանը:

Ադրբեջանցի մանկավարժներից շատերը խոստովանում են, որ հայրենասիրության քողի տակ երբեմն թաքնված են լինում պետության կողմից պարտադրված ատելության քարոզ և ագրեսիա: Ուսումնասիրելով Ադրբեջանի դպրոցական դասագրքերը՝ հեղինակը հատվածներ է մեջբերում դրանցից, որոնք նկարագրում են հայերի ենթադրյալ դաժանությունը՝ երեխաների մեջ սերմանելով վրեժ, ատելություն, ագրեսիա:

BBC-ն մեջբերել է Սումգայիթի բնական գիտությունների միջնակարգ դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենի խոսքը, որում նա ասում է, որ «թշնամին մեկն է, և եթե թշնամու հանդեպ ատելություն չկա, երեխան չի կարող հայրենասեր դառնալ»: «Մենք պետք է հաշվի առնենք, որ հայերը մեզ հաղթել են ողջ պատմության ընթացքում։ Հայերը մեր թշնամիներն են, և երեխաները պետք է դա իմանան»։

Խաղաղության կողմնակից ադրբեջանցիները, սակայն, մտավախություն ունեն, որ այդ ատելությունը նոր պարտերազմի պատճառ կդառնա: Նրանք նշում են՝ «ինչպես 26 տարի հետո հայերը պարտություն կրեցին, ունենալով հաղթողի բարդույթը՝ գործն արված է, և ոչ մի զիջում Ադրբեջանին, ոչ մի թիզ հող», նույնը կպատահի ադրբեջանցիների հետ 20 տարի հետո: Հետևաբար, բոլորին, այդ թվում՝ երեխաներին հարկավոր է խաղաղություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular