ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանական ընկերությունը բողոքում է Արցախում Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում «իր իրավունքների խախտումից»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրիտանական Anglo Asian Mining PLC  ընկերությունը բողոքում է Արցախում Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերում «իր իրավունքների խախտումից»։ Ընդ որում, ընկերությունը որոշել է բողոքել բոլոր հնարավոր ատյաններին, բացի՝ Ադրբեջանի իշխանություններից, հաշվի չառնելով այն փաստը, որ հենց Բաքվի իշխանություններն են իրեն «նվիրել» այդ հանքերը՝ դրա համար որեւէ օրինական հիմք չունենալով։

Մասնավորապես, Anglo Asian Mining PLC-ն մի շարք միջազգային կազմակերպությունների եւ կառավարությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ին, Պետդեպարտամենտին, ԵՄ-ին, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին նամակներ է հղել «ուրիշների կողմից ներկայումս շահագործվող սեփականությունում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքի համար»։ Ընկերությունը խնդրել է օգնել՝ վերականգնելու բիզնեսի վարման իր «օրինական իրավունքներն» ու ապահովելու Anglo Asian-ի աշխատակիցների «անվտանգ ֆիզիկական հասանելիությունը» Դրմբոնի եւ Կաշենի հանքեր եւ հարակից հետախուզական տարածքներ։

Նշվում է, որ 2006 թվականին Anglo Asian-ը նմանատիպ նմականեր է հղել այդ պետական մարմիններից յուրաքանչյուրին, որպեսզի պաշտոնապես հաստատի իր «սեփականության գերակայությունը»։ Բացի Ադրբեջանում իր հիմնական ակտիվներից՝ Anglo Asian Mining PLC-ը տնօրինում է Արցախում երկու պայմանագրային հատված, որտեղ տեղակայված են Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը եւ Կաշենի պղնձամոլիբդենային հանքը: «Այդ պայմանագրային հատվածները  գտնվում են ռուսական խաղաղապահ ուժերի կողմից վերահսկվող տարածքներում, սակայն ընկերությունը կարծում է, որ հայկական ընկերությունների կողմից օգտակար հանածոների ապօրինի արդյունահանումը իրականացվել եւ շարունակում է իրականացվել այդ կոնցեսիոն հատվածներում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular