ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հանձնաժողովի հերթական նիստը․ ԱԱԾ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։

«Նիստին մասնակցել են գերիների, պատանդների և անհայտ կորած  անձանց ընտանիքների անդամներ և հարազատներ, ինչպես նաև հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները:

Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ գեներալ-մայոր Արմեն Աբազյանի կողմից նշվել են այն առաջնահերթությունները, որոնք ի հայտ էին եկել հանձնաժողովի նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների ամփոփման և վերլուծության   արդյունքում: Հատկապես կարևորվել են գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց վերաբերյալ հարցերի իրավական կարգավորման անհրաժեշտությունը և որոշվել է կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ համապատասխան օրենքի հայեցակարգի նախագծի մշակման ուղղությամբ:

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարազատների հետ մշտական կապ ապահովելու նպատակով հստակ հանձնարարություններ են տրվել: Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան աշխատակիցների միջոցով կապահովվի ծնողների ու հարազատների դիմումների և առաջարկությունների ստացման և արձանագրման գործընթացը՝ աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են կատարված աշխատանքները, նախորդ նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի կողմից տրված հանձնարարականների իրականացման ընթացքը, ինչպես նաև պատասխանել են նիստին ներկա գտնվող ծնողների ու հարազատների կողմից հնչեցված հարցերին:

Նիստն ամփոփվել է հանձնաժողովի անդամներին տրված հստակ հանձնարարականներով»,- նշված է հաղորդագրությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular